00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատազրկումը պետք է լինի ծայրահեղ միջոց. նախարարն ասաց` երբ կդադարի գործել «Նուբարաշենը»

ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Բաժանորդագրվել
2022թ․–ի հունվարի 1-ից դադարեցվելու է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը։ Բացի այդ, նախատեսվում է ՀՀ–ում կառուցել 1 նոր ՔԿՀ` լավագույնը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները փակելուց հետո Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տեղերի խնդիր չի առաջանա։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով ՔԿՀ–ներում նախանշված բարեփոխումներին։

«2011–13 թթ–ին խայտառակ գերբնակեցում ունեինք։ Բայց հիմա մոտավորապես 5000 տեղերից 2100–ն է զբաղված, այսինքն` կոպիտ ասած` 3000 ազատ մահճակալ կա։ Եթե մենք «Հրազդանն» ու «Կոշը» փակում ենք, ոչ մի խնդիր չենք ունենում։ Նույնիսկ եթե այդ ՔԿՀ–ների դատապարտյալները տեղաբաշխվում են այլ ՔԿՀ–ներում, շատ հիմնարկներում էլի ազատ տեղեր են մնում»,– ասաց Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ փակման ենթակա ՔԿՀ–ների շարքում է նաև «Նուբարաշենը»։ Բայց այն կդադարի գործել միայն այն բանից հետո, երբ Հայաստանում նոր` ժամանակակից ՔԿՀ կկառուցվի։
Հիշեցնենք` Անդրեասյանը նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ 2022թ․–ի հունվարի 1-ից դադարեցվելու է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը, ինչի արդյունքում կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Բացի այդ, նախատսվում է ՀՀ–ում կառուցել 1 նոր ՔԿՀ` լավագույնը Հայաստանում։
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ նոր ՔԿՀ–ն, ամենայն հավանականությամբ, կկառուցվի «Էրեբունի» ՔԿՀ–ի տարածքում` «Նուբարաշեն» ՔԿՀ–ի հարևանությամբ։ Այս պահին տարածքում գեոդեզիական, գեոլոգիական ուսումնասիրություններ են իրականացում, քանի որ այդ տարածքում սողանքային գոտիներ կան։

«Պետք է վստահ լինենք, որ այդ ներդրումն անելու ենք ամուր հիմքերի, ամուր հողի վրա։ Մյուս կողմից էլ մեր միջազգային գործընկերների հետ նախագծում ենք այդ մոդելային բանտը»,– ասաց Անդրեասյանը։

Այդ աշխատանքների ավարտին կառավարությունն արդեն շինարարական աշխատանքների մրցույթ կհայտարարի։
Տարիներ առաջ որպես օրինակելի ՔԿՀ ներկայացվում էր «Արմավիր» ՔԿՀ–ի կառուցումը։ Մեծ ֆինանսական միջոցներով ու մեծ աղմուկով կառուցված այս հիմնարկն այսօր այլևս մեր երկրում լավագույնը չի համարվում։ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ։
«Ընդունելով հանդերձ, որ «Արմավիրը» շատ ավելի լավն է, քան մեր մնացած ՔԿՀ–ները, բայց այնտեղ օդափոխության, ջեռուցման ընդհանուր համակարգ այնտեղ չկա։ Հիմա մենք նոր ծախս ենք անում` բավական մեծ, դնում ենք մի բան, որ ի սզբանե վատ է արվել ու չի դրվել։ Չեմ ուզում փնովեմ. այնտեղ աշխատանք իրապես արվել է, բայց դռների որակից սկսած` պրոբլեմներ են եղել։ Երբ որ որոշակի «ատկատների» երևույթներ են լինում, վատ մենեջմենթի երևույթներ են լինում, նույնիկ ամենալավ ծրագրերը հաճախ լավ արդյունք չեն տալիս»,– ասաց Անդրեասյանը։
Министр юстиции Карен Андреасян на мероприятии, организованного по случаю Международного дня нотариусов Европы (2 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Երևանում նոր կառուցվող ՔԿՀ–ն անհարմար կլինի «հեղինակությունների» համար. Անդրեասյան
Նոր կառուցվող ՔԿՀ–ում նախարարը կարևորում է ոչ միայն շենքային պայմանները, այլև աշխատակիցների որակները։ Նույնիսկ ամենալավ շենքում, նրա խոսքով, եթե կոռուպցիան ու քրեական ենթամշակույթը շարունակվեն, ազատազրկվածների կյանքում դրական փոփոխություն չի լինի։
«Խթան է նաև լավ աշխատավարձը։ Հիմա որ կրճատումներ լինեն, և այդ կրճատված փողով բարձրանա մնացածների աշխատավարձը, իհարկե, քննադատելու են, որ մարդիկ մեղք են, չի կարելի կրճատում անել, բայց դու չես կարող պետական բյուջեի հաշվին անվերջ ուռացնել այդ ապարատը` ինչ է թե մարդիկ ուղղակի գործ ունենան։ Հա՛մ այդքան մարդ պահելը անվտանգ չէ, հա՛մ էլ մնացողները բոլորն ստանում են ոչ արժանապատիվ աշխատավարձ։ Ավելի լավ է` դու քիչ մարդկանց քանակ պահես, բայց այդ մարդիկ ստանան արժանապատիվ աշխատավարձ»,– նշեց նախարարը։
Կոռուպցիան ՔԿՀ–ներից վերացնելու երրորդ գործոնը, Կարեն Անդրեասյանի խոսքով, կատարած հանցանքի դիմաց պատասխան տալու վախն է։ Ինչքան էլ բարձր աշխատավարձ ստանա` մինչև մարդը չգիտակցի, որ իր կատարածի հետևից իրավապահները գալու են, նա կոռուպցիայից չի հրաժարվի։

«Ես հուսով եմ, որ մինչև նոր ՔԿՀ–ն լինի, մենք մնացած օղակներն արդեն այնքան հզորացրած կլինենք, որ նոր ՔԿՀ–ում մեզ կմնա միայն կահավորել, լավ հագուստով ու աշխատավարձով ապահովել մարդկանց, և իրենք արդեն կիմանան` ինչ է նշանակում հակակոռուպցիոն կոմիտե, ինչ է նշանակում լավ դատախազություն, դատարան, ու որ ցանկացած կոռուպցիայի համար իրենք պատժվելու են»,– ասաց Անդրեասյանը։

ՔԿՀ–ների բեռնաթափմանը, Կարեն Անդրեասյանի դիտարկմամբ, մեծապես նպաստել է Հայաստանում Պրոբացիայի ծառայության ներդրումը։ ՔԿՀ–ներում ազատազրկվածների թվի կրճատմանը զուգահեռ մեծանում է Պրոբացիայի ծառայության շահառուների թիվը։ Կարեն Անդրեասյանն այս ծառայությունը Հայաստանում զարգացած ու կայացած է համարում` միաժամանակ նշելով, որ էլեկտրոնային թևնոցների կիրառմամբ, տնային կալանքի ներդրմամբ համակարգն էլ ավելի կզարգանա ու շատ ավելի մեծ թվով մարդիկ իրենց պատիժը կկրեն առանց ազատությունից զրկվելու ու ընտանիքից, աշխատանքից հեռանալու։ Նախարարի բնորոշմամբ` ազատազրկումը պետք է լինի միայն պատժի ծայրահեղ ու ամենախիստ միջոցը։
Իշխանյան. Օպտիմալացման արդյունքում որոշ ՔԿՀ–ներում կլինի ազատազրկվածների գերծանրաբեռնվածություն - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ են փակում «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ–ները. Իշխանյանը` օպտիմալացման հետևանքների մասին
Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթը ՔԿՀ–ներից արմատախիլ անելուն` Կարեն Անդրեասյանի բնորոշմամբ` պետությունն առայժմ միայն մոտեցել է արմատներին, որոշ առաջընթաց կա, բայց իսպառ վեացնելու մասին դեռ վաղ է խոսել։
«Ընդունվեց օրենք` քրեական ենթամշակույթի դեմ, սկսեց կիրառվել, արդեն գործեր կան, շատ լավ քայլեր են արվել, նաև խստացվում են ռեժիմները։ Բայց ավանդույթները, կապերը, թելերը ...խայտառակ շատ են մետաստազներն ամբողջ հասարակության մեջ` բանակում, անգամ դպրոցներում, համալսարաններում։ Դրսում այդ քրեական ենթամշակույթը շատ ավելի շատ է` իր տարբեր դրսևորումներով, քան ՔԿՀ–ներում։ Համակարգային բուժման հասնելու համար մենք դեռ շատ ճանապարհ ունենք»,–ասաց ՀՀ արդարադատության նախարարը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով` 2020թ–ի փետրվարից մինչև 2021թ–ի հոկտեմբերի 1-ը Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում հարուցվել է 25 քրեական գործ։ Դրանցով որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, որոնցից 5-ն ունեցել են «օրենքով գողի» կարգավիճակ:
Լրահոս
0