https://arm.sputniknews.ru/20211111/turqakan-liran-arden-erkrord-orn-anyndmej-tarmacnum-e-patmakan-nvazagujny-35223940.html
Թուրքական լիրան արդեն երկրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական նվազագույնը
Թուրքական լիրան արդեն երկրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական նվազագույնը
Sputnik Արմենիա
Թուրքիայի ազգային արժույթը նվազում է ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում հոկտեմբեր ամսվա գնաճի տվյալներով։ 11.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-11T13:39+0400
2021-11-11T13:39+0400
2021-12-16T16:40+0400
թուրքիա
լիրա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35646281_0:61:1600:961_1920x0_80_0_0_b60e7adffe5950182dd70c0532c4ad17.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ երկրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական նվազագույնը՝ ամերիկյան արժույթի ամրապնդման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Փրայմը»՝ վկայակոչելով աճուրդի տվյալները։Երևանի ժամանակով 10։45-ի դրությամբ դոլարի նկատմամբ լիրայի կուրսը հասել է մինչև մեկ դոլարի դիմաց 9,93 լիրայի, ինչը նոր հակառեկորդ է դարձել։ Թուրքական լիրան նոր հակառեկորդ է սահմանելՆախօրեին ԱՄՆ-ում հրապարակել են հոկտեմբերին երկրում գնաճի տվյալները։ Տարեկան գնաճը սպասվելիք 5,8 տոկոսի փոխարեն արագացել է մինչև 6,2 տոկոս։ Սա 1990թ.-ի նոյեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Սեպտեմբերին սպառողական գների աճը գնահատվում էր 5,4 տոկոս։ Այս ֆոնին դոլարը զգալիորեն ամրապնդվել է իենի, եվրոյի և ֆունտի նկատմամբ:Թուրքիայի Կենտրոնական բանկը հոկտեմբերի վերջին որոշում էր կայացրել հաշվարկային դրույքը 18 տոկոսից նվազեցնել մինչև 16 տոկոս՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին, որից հետո այն արագացրել է անկումը:Հիշեցնենք, որ լիրան սկսել է կտրուկ արժեզրկվել հոկտեմբերի կեսից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դրա ղեկավարի երկու տեղակալների հեռացման մասին լուրերի ֆոնին։ Բոլոր երեք հեռացված պաշտոնյաները սեպտեմբերին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստում դեմ էին քվեարկել տոկոսադրույքի նվազեցմանը։ Մինչդեռ Էրդողանը հանդես էր գալիս տոկոսադրույքի իջեցման օգտին՝ պնդելով, որ գնաճի ավելացումը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։
https://arm.sputniknews.ru/20211011/hrant-dinqi-yntaniqy-15-mln-lira-pvokhhatucum-kstana-34156247.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35646281_120:0:1480:1020_1920x0_80_0_0_3190db8117838ef9ee7c3c91db058aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, լիրա
Թուրքական լիրան արդեն երկրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական նվազագույնը
13:39 11.11.2021 (Թարմացված է: 16:40 16.12.2021) Թուրքիայի ազգային արժույթը նվազում է ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում հոկտեմբեր ամսվա գնաճի տվյալներով։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ երկրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական նվազագույնը՝ ամերիկյան արժույթի ամրապնդման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Փրայմը»՝ վկայակոչելով աճուրդի տվյալները։
Երևանի ժամանակով 10։45-ի դրությամբ դոլարի նկատմամբ լիրայի կուրսը հասել է մինչև մեկ դոլարի դիմաց 9,93 լիրայի, ինչը նոր հակառեկորդ է դարձել։
Նախօրեին ԱՄՆ-ում հրապարակել են հոկտեմբերին երկրում գնաճի տվյալները։ Տարեկան գնաճը սպասվելիք 5,8 տոկոսի փոխարեն արագացել է մինչև 6,2 տոկոս։ Սա 1990թ.-ի նոյեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Սեպտեմբերին սպառողական գների աճը գնահատվում էր 5,4 տոկոս։ Այս ֆոնին դոլարը զգալիորեն ամրապնդվել է իենի, եվրոյի և ֆունտի նկատմամբ:
Թուրքիայի Կենտրոնական բանկը հոկտեմբերի վերջին որոշում էր կայացրել հաշվարկային դրույքը 18 տոկոսից նվազեցնել մինչև 16 տոկոս՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին, որից հետո այն արագացրել է անկումը:
11 հոկտեմբերի 2021, 12:01
Հիշեցնենք, որ լիրան սկսել է կտրուկ արժեզրկվել հոկտեմբերի կեսից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դրա ղեկավարի երկու տեղակալների հեռացման մասին լուրերի ֆոնին։
Բոլոր երեք հեռացված պաշտոնյաները սեպտեմբերին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստում դեմ էին քվեարկել տոկոսադրույքի նվազեցմանը։ Մինչդեռ Էրդողանը հանդես էր գալիս տոկոսադրույքի իջեցման օգտին՝ պնդելով, որ գնաճի ավելացումը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։