00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թաթ, դու ինձ ծերությունդ պարտք մնացիր». կինը գիրք է գրել` ի հիշատակ հետախույզ ամուսնու

© Photo : provided by Anahit AlexanyanԹաթուլ Հակոբյանն ու Անահիտ Ալեքսանյանը
Թաթուլ Հակոբյանն ու Անահիտ Ալեքսանյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվել
Թաթուլ Հակոբյանի կինը` Անահիտ Ալեքսանյանն ամուսնու հիշատակին նվիրված «Թիկունքում» գիրքն է գրել։ Գիրքը սիրո մասին է, ինչպես նաև կյանքի մասին՝ Թաթուլի բացակայությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հետախուզ Թաթուլ Հակոբյանը որտեղ էլ լիներ` նոյեմբերի 11-ին միշտ կնոջ համար անակնկալ էր պատրաստում։ Այսօր Թաթուլի և Անահիտի ամուսնության օրն է, սակայն առաջին անգամ միայն Անահիտն է անակնկալ պատրաստել` ամուսնու հիշատակին նվիրված գիրք է գրել։ «Թիկունքում»` այսպես է կոչվում Անահիտի և Թաթուլի սիրո պատմությունը ներկայացնող գիրքը, որի շնորհանդեսն էր այսօր։
Կիսատ մնացած երազանքներն ու դատարկ մնացած տունը. ինչպես պատերազմը խեղեց շատերի ճակատագիրը
«Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին սկսեցի գիրքը գրել` ուզում էի Թաթուլի մասին պատմել, այն Թաթուլի, որին շատերը ճանաչելով իսկ` չգիտեին այնպես, ինչպես ես։ Սակայն գիրքը գրելուց որոշ ժամանակ անց կանգ առա. հասել էի հոկտեմբերի 19-ի օրը նկարագրելուն, երբ զոհվել էր Թաթուլը։ Հասկացա, որ պետք է դադար առնեմ, քանի որ ի վիճակի չէի այլևս վերապրել այդ ամենը։ Դժվար էր` եղել են օրեր, երբ մեկ նախադասություն եմ գրել, բայց մի քանի ժամ դրանից հետո լացել եմ»,–ասում է Անահիտը։
Նրա խոսքով` գրքում ներկայացված է Թաթուլի հետ իրենց հանդիպումն ու հետագա կյանքը։ Անահիտն ասում է` ամեն անգամ, երբ թևաթափ է լինում, ինքն իրեն հիշեցնում է, որ Թաթուլի նման խիզախ տղայի կեսը չի կարող թույլ լինել։ Թաթուլն ու Անահիտը փոքրիկ տղա ունեն` Մոնթեն, որի մասին նույնպես գրված է գրքում։
© Sputnik / Karine HovannisyanԱնահիտ Ալեքսանյանն ամուսնու հիշատակին նվիրված «Թիկունքում» գիրքն է գրել։
Անահիտ Ալեքսանյանն ամուսնու հիշատակին նվիրված «Թիկունքում» գիրքն է գրել։ - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Անահիտ Ալեքսանյանն ամուսնու հիշատակին նվիրված «Թիկունքում» գիրքն է գրել։
«Գրել եմ, թե Թաթուլի զոհվելուց հետո Մոնթեն ինձ ոնց սթափեցրեց, ու ապրելու լույս ունեցա։ Նկարագրել եմ նաև իմ` առանց Թաթուլ օրերը, քանի որ ուզել եմ ցույց տալ, թե պատերազմն ինչ արեց ինձ ու ինձ նման մյուս կանանց հետ։ Նկարագրել եմ մեր գոյությունը... Գոյությունը, ոչ թե ապրելը»,–ասում է Անահիտը։
Թաթուլի զինակից ընկերը` Նարեկ Կիրակոսյանը, պատմեց, որ պատերազմի օրերին միշտ միասին են եղել, և Թաթուլը միշտ աչքի է ընկել իր անհատականությամբ։ Նարեկի խոսքով` Թաթուլը դժվար պահերին միշտ քաջալերում էր զինվորներին։
«Ծննդիս բանտապահը 4 հատ ծխախոտ նվիրեց». ի՞նչ է պատմում գերությունից վերադարձած Կարենը
«Լինում էին պահեր, երբ անգամ հրամանատարական կազմը չէր կարողանում ճիշտ կազմակերպել ամեն ինչ, սակայն Թաթուլն արագ էր կողմնորոշվում և օգնության հասնում։ Նա շատ ճարտար լեզու ուներ, և մարդկանց հոգեբանությունը հասկանալով` ոգևորում ու ճիշտ խորհուրդներ էր տալիս»,–ասում է Նարեկը։
Նա հավելում է, որ փորձում են իրենց զոհված մարտական ընկերների ընտանիքների կողքին լինել։
«Թաթ, դու ինձ ծերությունդ պարտք մնացիր։ Երդվում եմ, Թաթ, քեզ արժանի ապրել, երդվում եմ երազանքիդ պես ներկա ու ապագա տալ Մոնթեիդ, որովհետև վստահ եմ` երբ գնացել ես գիտակցված մահվան, հավատացել ես, որ ես քո կիսատ թողածը կշարունակեմ... Խաղաղվիր, սեր իմ, խաղաղվիր... Դու իմ թիկունքում ես ու իմ սրտում հավերժորեն»,–գրված է Թաթուլի մասին գրքում։
© Sputnik / Karine HovannisyanԱնահիտ Ալեքսանյանը որդու՝ Մոնթեի հետ
Презентация книги, посвященной памяти разведчика Татула Акопяна (11 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Անահիտ Ալեքսանյանը որդու՝ Մոնթեի հետ
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան Թաթուլ Հակոբյանի պատմությանն անդրադարձել էր։
Հոկտեմբերի 19-ին 300 հոգանոց խմբին հրամանատարն ասել է, որ պետք է հատուկ առաջադրանք կատարեն. առաջադրանքի վայրից վերադարձի հնարավորության հույսը 1 տոկոս է եղել, քանի որ տարածքն արդեն գրավված էր։ Հետախույզ Թաթուլն առաջինն է ոտքի կանգնել ու ասել, որ պատրաստ է կատարել այդ առաջադրանքը, նրան են միացել 3 մտերիմ ընկերները, որոնցից մեկն ասել է, թե ընկերովի մահը հարսանիք է։ Թաթուլին ու նրա ընկերներին ևս 4 տղաներ են միացել և 8-ով մեկնել են։ Թշնամու ԱԹՍ–ն թիրախավորել է մեքենան և հարվածել. Թաթուլն ու իր երեք ընկերները զոհվել են...
Լրահոս
0