00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինքնախաբեության գնալը նույնիսկ կոմֆորտ է դարձել. Պիպոյանը` փոխարինիչով ապրանք գնելու մասին

Փոխարինիչներով արտադրված ապրանքների ծավալը կարող է գերազանցել բուն կաթնամթերքի ծավալը
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենասդրական կարգավորմանը, ըստ որի` կաթնային ճարպի (յուղի) փոխարինիչով արտադրված կաթնամթերքն առևտրի կետերում կդրվի բնական յուղով արտադրված կաթնամթերքից առանձին։
Կաթնամթերքի շուկայում չարաշահումներից զատ կա մեկ այլ խնդիր, որն առնչվում է կյանքի որակին, այսինքն` կենսամակարդակի վատթարացման դեպքում առաջ է գալիս էժան մթերքի անհրաժեշտություն, պահանջարկն ավելանում է` իր հետ բերելով չարաշահումների ռիսկեր, որոնք տարիների կտրվածքով անուղղակի վտանգ են ներկայացնում, որովհետև մարդկանց առողջության վրա ունենում են երկարաժամկետ ազդեցություն: Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բնական կաթնամթերքն ու փոխարինիչները ՀՀ–ում նույն գնով են վաճառվում
«Դեռ 2011-12 թվականներին, երբ ես դեռ աշխատում էի պետական կառավարման համակարգում, թե՛ մեր կողմից, թե՛ ՏՄՊՊՀ–ի կողմից իրականացվում էին ուսումնասիրություններ և դեռ այդ ժամանակվանից գիտեինք, որ կաթնամթերքի արտադրության շուկայում կան չարաշահումներ։ Դա էր պատճառը, որ ՀԿ հիմնելուց հետո մենք խնդրին ուշադրություն դարձրեցինք` հաշվի առնելով, որ տնտեսվարողների շրջանում գայթակղությանը տրվելու հավանականությունը շատ մեծ է, քանի որ շուկան ապահովում է շատ մեծ եկամուտներ»,– ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Նրա խոսքով` օրենսդրության տեսանկյունից կարգավորելու շատ քիչ բան կա, որովհետև առկա կարգավորումները բավարար են, որպեսզի խիստ պատժամիջոցների շնորհիվ կարգավորեն ոլորտը, սակայն այլ հարց է, որ վերահսկողություն իրականացնող կառույցները թե՛ պարբերականության, թե՛ գործիքակազմի կիրառման արդյունավետության տեսանկյունից միշտ չէ, որ գործում են լավագույն կերպով։

«Կաթնամթերքի առանձնացված վաճառքի փորձը կա շատ երկրներում, բայց թե ինչպես այն կկիրառվի Հայաստանում և ինչ արդյունք կտա, դժվար է ասել։ Ելնելով կյանքի պայմանների փոփոխությունից`մենք ժամանակի ընթացքում մեծացնում ենք պահանջարկի անհրաժեշտությունը և զարմանալի չի լինի, եթե գա մի պահ, երբ փոխարինիչներով արտադրված ապրանքների ծավալը գերազանցի բուն կաթնամթերքի ծավալը»,– նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահը։

Անդրադառնալով սպառողական վարքին` Պիպոյանն ընդգծեց, որ կան գործոններ, որոնք ազդում են սպառողների պահվածքի վրա, այսինքն` սպառողը գիտակցում է, որ շատ լավ առաջարկ քիչ ունի, հասկանում է, որ իր գրպանին հարիր չէ, հետևաբար որոշ սպառողների պարագայում ինքնախաբեության գնալը նույնիսկ կոմֆորտ է դարձել։
Ըստ նրա` պետական վերահսկողությունն ու աջակցությունը տարբեր գործառույթներ են, բայց դրանց երկուսի բացակայության դեպքում կաթնամթերքի շուկայում անխուսափելիորեն լինելու են վատ երևույթներ։
Կյանքը Հայաստանում թանկանում է. ինչպես են փոփոխվել սննդամթերքի գները
Նշենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագծի համաձայն` կաթնային ճարպի (յուղի) փոխարինիչով արտադրված կաթնամթերքն առևտրի կետերում կդրվի բնական յուղով արտադրված կաթնամթերքից առանձին, արտադրողն էլ պարտավոր կլինի տեսանելի տեղում ու ընթեռնելի գրել, որ կաթնամթերքում յուղի փոխարինիչ է կիրառել։
Покупатель в отделе молочных продуктов в супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Յուղի փոխարինիչով կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն սպառողին հայտնել ճշմարտությունը
Նույն նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
Դրանց համաձայն` անբարեխիղճ արտադրողն առաջին խախտման համար կստանա նախազգուշացում, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում` յուրաքանչյուր անգամ 30 000 դրամ տուգանք։
Հիշեցնենք` կաթնամթերքի արտադրության մեջ փոխարինիչների կիրառման ու սպառողներին մոլորեցնելու տարածված մեխանիզմի մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռ 2021թ–ի հունվարի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստում` հանձնարարելով համապատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։
ՀՀ կառավարությունն առաջարկվող նախագծերի փաթեթն ընդունել է սեպտեմբերի 16-ի նիստում։
Լրահոս
0