00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոչամբարը չի փլուզվի, հարակից գյուղերին ոչինչ չի լինի․ պարզաբանում է Թեղուտի հանքի տնօրենը

© Sputnik / Aram Nersesyan«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկո
«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկո - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվել
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում` պղնձի և մոլիբդենի պաշարներով 2–րդ պոչամբարում ամրացրել են պատնեշը, որպեսզի պոչահանքերը չլցվեն հարակից գյուղերի վրա: Ինչ աշխատանքներ են կատարվել դրա համար` Sputnik Արմենիային պատմել է կառավարող ընկերության ղեկավարությունը։
«Թեղուտ մայնինգ» ընկերությունը լրացուցիչ աշխատանքներ է իրականացրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, հանքի արդյունահանումը շարունակելու հետ մեկտեղ ընկերությունն ամրապնդում է պոչամբարի պատվարը, որպեսզի խոնավացումից կամ հնարավոր ստորգետնյա ցնցումներից փլուզման վտանգ չառաջանա:
© Sputnik / Aram NersesyanԹեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարը
Пруд-отстойник на хвостохранилище Техутского медно-молибденового месторождения - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարը
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, անցյալ տարի կրկին հստակեցվել են պոչամբարի անվտանգության պարամետրերը՝ հաշվի առնելով թե՛ շինարարական նորմերը, թե՛ Հայաստանի նոր սեյսմիկ քարտեզը, որն անցյալ տարի կազմել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտը: Ներկայում Թեղուտի հանքավայրը համարվում է 0,3 g (համեմատաբար ցածր ռիսկայնության) գոտի, սակայն պատվարը նախագծվել և կառուցվել է ավելի վաղ գործող չափորոշիչներին համապատասխան՝ պաշարի նորմատիվային գործակցով, այն է՝ 0,2 g (այդ գործակիցների մասին առավել մանրամասն՝ այստեղ։
© Sputnik / Aram NersesyanԹեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
Строительство дамбы хвостохранилища на Техутском медно-молибденовом месторождении - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
Նախագծման և շինարարության ժամանակ հաշվի է առնվում ոչ միայն ստատիկ ծանրաբեռնվածությունը (թե ինչպես է պոչաթափոնների զանգվածը ճնշում ամբարտակի վրա), այլև հնարավոր դինամիկ ծանրաբեռնվածությունը (երկրաշարժի ժամանակ հողի հնարավոր ցնցումների դեպքում):
Բացի այդ, բուլղարական և ռուսական նախագծային կազմակերպությունները («Գեոտեխմին» և «Մեխանոբր») պոչամբարի կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունները կազմել են այնպես, որ ջուրը (խոնավ պոչերում) չափից շատ չմոտենա պատվանդանին և դրա փլուզման վտանգ չստեղծի:
© Sputnik / Aram NersesyanԹեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարը
Пруд-отстойник на хвостохранилище Техутского медно-молибденового месторождения - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարը
Ջուրը բաց թողնելու համար պատնեշի ներքևի շերտը (ֆիլտրացիոն պրիզման) կազմված է ավազի և մանրախճի խառնուրդից, որի միջով անցնում է ջուրը։ Այնուհետև պատնեշն աստիճանաբար կառուցվում է հանքի տարածքից վերցրած դատարկ (մետաղներ չպարունակող) ժայռային ապարից։
Բացի այդ, պատնեշը լրացուցիչ բեռնվում է ուրիշ տեղից բերված հողով։ Ծրագրի համաձայն՝ պատնեշը 80 մետրով բարձրացնելու համար (ծովի մակարդակից 720 մետր բարձրությունից մինչև 800 մետր) հաջորդ տարի պատնեշին կավելացվի մոտ մեկուկես միլիոն տոննա լրացուցիչ բնահող։
© Sputnik / Aram NersesyanԹեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
Строительство дамбы хвостохранилища на Техутском медно-молибденовом месторождении - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
Պահպանվում է աև պոչերի չոր շերտի բավարար լայնությունը։ Սկզբում պոչամբար է գնում խոնավ, դեռ չչորացած ավազը (դա հանքանյութն է, որից հանել են պղինձն ու մոլիբդենը)։
Դրա և ամբարտակի միջև գտնվում է արդեն չորացած ավազի շերտը, որն ամբարտակը պահպանում է խոնավեցումից։ Մակերևույթին այն չորանում է (ջրի գոլորշիացման հաշվին), բայց խորքում խոնավ է մնում (մոտավորապես այնպես, ինչպես սոսնձի բաց տարայում չոր թաղանթի տակ խոնավ շերտ է մնում)։
© Sputnik / Aram NersesyanԹեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
Строительство дамбы хвостохранилища на Техутском медно-молибденовом месторождении - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
Ուստի կարևոր է, նախևառաջ, որ խոնավ ավազները բավականաչափ հեռու լինեն ամբարտակից, երկրորդ՝ որպեսզի չոր ավազի շերտը բավականաչափ լայն և խորը լինի, իսկ խոնավ ավազը դրա տակ մնա պոչամբարի ներքևի հատվածում, որտեղ ջուրը հեռացնելու համար դրենաժային գետնուղի կա։
© Sputnik / Aram Nersesyan

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում վերամշակված հանքաքարի խողովակաշար

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում վերամշակված հանքաքարի խողովակաշար - Sputnik Արմենիա
1/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում վերամշակված հանքաքարի խողովակաշար

© Sputnik / Aram Nersesyan

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը - Sputnik Արմենիա
2/8

3/8

4/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

© Sputnik / Aram Nersesyan

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ցույց է տալիս Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի պատվարի գծագրերը

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ցույց է տալիս Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի պատվարի գծագրերը - Sputnik Արմենիա
5/8

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ցույց է տալիս Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի պատվարի գծագրերը

© Sputnik / Aram Nersesyan

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը - Sputnik Արմենիա
6/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

© Sputnik / Aram Nersesyan

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկո

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկո - Sputnik Արմենիա
7/8

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկո

© Sputnik / Aram Nersesyan

Հանքաքար

Հանքաքար - Sputnik Արմենիա
8/8

Հանքաքար

1/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում վերամշակված հանքաքարի խողովակաշար

2/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

3/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

4/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

5/8

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ցույց է տալիս Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի պատվարի գծագրերը

6/8

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը

7/8

«Թեղուտ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկո

8/8

Հանքաքար

«Մեխանոբրի» մասնագետները ընկերությանը խորհուրդ են տվել ընդլայնել պոչամբարի, այսպես կոչված, «լողափը», այսինքն՝ արդեն չորացած ավազի գոտին՝ 150-ից դարձնելով 250 մետր։ Մենք, մեր հերթին, այն արդեն 900-ի ենք հասցնում»,-պարզաբանում է Նալիվայկոն։
Բացի այդ, հավելել է նա, հանքի մասնագետները հետևում են պոչամբարի այսպես կոչված դեպրեսիոն կորին, այսինքն՝ վերևի չոր ավազների և ներքևի խոնավ ավազների միջև ջրային սահմանին։

«Յուրաքանչյուր 20 մետրը մեկ պատնեշի լանջն ի վեր տեղադրվել են պիեզաչափական հորեր, որոնք արձանագրում են, որ դեպրեսիոն կորը չի փոխվում։ Տեղադրվել են նաև մարկշեյդերական հորատանցքեր, որոնց միջոցով մենք հետևում ենք, թե արդյոք հողը «սողում է» պոչամբարի վրա։ Նման բան չի եղել անգամ 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներից հետո, որպիսիք եղել են մեր տարածաշրջանում։ Տվյալներ վերցնում են ամսական առնվազն չորս անգամ»,-ավելացրեց Նալիվայկոն։

Խոնավ պոչերը ոչ միայն ամբարտակից բաժանել են 900 մետր «լողափով», այլև տեղակայել են այն պատնեշից ներքև՝ 2° անկյան տակ, որպեսզի ջուրը վերևից ներքև՝ դեպի պատնեշը չհոսի։ Ընկերությունը ծրագրում է հանքաքարի պաշարների վերահետախուզում և դասակարգում անցկացնել (ըստ առանցքային միջազգային ստանդարտներից մեկի՝ JORC-ի)։
© Sputnik / Aram NersesyanГенеральный директор компании "Техут майнинг" Владимир Наливайко
Генеральный директор компании Техут майнинг Владимир Наливайко - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Генеральный директор компании "Техут майнинг" Владимир Наливайко
Պոչամբարի վիճակի վերաբերյալ տվյալներին հետևում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը ղեկավարում է քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը։ Խումբը պարբերաբար տեխնիկական տեղեկատվություն է ստանում պոչամբարի վիճակի վերաբերյալ և պարբերաբար տեսչական ստուգումներ իրականացնում ԼՀՖ-ում:
© Sputnik / Aram NersesyanСтроительство дамбы хвостохранилища на Техутском медно-молибденовом месторождении
Строительство дамбы хвостохранилища на Техутском медно-молибденовом месторождении - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Строительство дамбы хвостохранилища на Техутском медно-молибденовом месторождении
Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրում արդյունահանվում են պղնձի և մոլիբդենի հանքաքարեր, արտադրվում են հանքային խտանյութեր: 2021 թ․-ի 9 ամիսների արդյունքներով ընկերությունը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը: Teghout Mining ընկերության բաժնետերերն են ՎՏԲ բանկը, ինչպես նաև երկու մասնավոր անձ։
Լրահոս
0