https://arm.sputniknews.ru/20211111/hajastani-havaqakany-jakhjakhich-partutjun-krec-ashkharhi-arajnutjan-ughegir-chi-lini-35250346.html
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց. աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց. աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի
Sputnik Արմենիա
Եվրոպական ընտրական մրցաշարը աշխարհի-2022 թվականի առաջնության ուղեգրերի համար պայքարը հրաշալի սկսվեց Հայաստանի հավաքականի համար։ Շատերը մտածեցին աշխարհի... 11.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-11T22:58+0400
2021-11-11T22:58+0400
2021-11-11T23:32+0400
ֆուտբոլ
հայաստան
հայաստանի ազգային հավաքական
պարտություն
խոակին կապառոս
մակեդոնիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35254726_0:0:1601:901_1920x0_80_0_0_78fa7b5b3550c9c53f4780c890bd2916.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։5 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերն ու վաստակած միավորները, հասկանալի էր, որ և՛ Հայաստանի հավաքականին, և՛ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն այս մրցավեճում բավարարում էր միայն հաղթանակը։ ՛Ոչ– ոքին այս խաղում կողմերի համար հավասարազոր էր պարտության, որովհետև Ռումինիայի հավաքականը սեփական հարկի տակ Իսլանդիային հաղթելով, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովում էր երկրորդ տեղը։Եվ ցանկալի հաղթանակին հասնելու համար երկու կողմերն էլ նախընտրել էին հարձակողական ֆուտբոլ։ Խաղից առաջ էլ պարզ էր, որ պաշտպանության կենտրոնում կարող ենք ունենալ խնդիրներ որակազրկված ֆուտբոլիստների պատճառով։Բայց որ պաշտպանության ամբողջ գիծը նման ձևով կխաղա բաց թողած գոլի ժամանակ, հաշվի չէինք առել։ Հյուսիսային Մակեդոնիայի կիսապաշտպան Ստեֆան Աշկովսկին հարձակման աջ եզրում անցավ մեր երեք ֆուտբոլիստներին և մյուս երկուսի միջև գտավ իր թիմակցին, իսկ Ալեքսանդր Տրայկովսկին մոտ տարածությունից բացեց հաշիվը։Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներըԴրանից հետո մենք ունեինք հնարավորություն պատասխան գնդակը խփելու համար։ Բայց Տիգրան Բարսեղյանի հարվածը դիպուկ չէր, իսկ ահա Էնիս Բարդին չվրիպեց։ Ուշացան մեր հենակետային կիսապաշտպանները, և գնդակն ընդունելուց հետո Բարդին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։Երկրորդ խաղակեսը դարձավ Հայաստանի հավաքականի անհաջող փորձերի խաղակես։ Շարժում կար, ցանկություն` նույնպես, բայց այստեղ էլ պետք է հիշել, որ միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են։Իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը զարգացրեց իր հաջողությունը։ Էնիս Բարդին վաստակեց 11 մետրանոց հարված ու իրացրեց այն` դառնալուվ դուբլի հեղինակ այս խաղում։Լուսատախտակին նայելով կարելի էր և չհավատալ տեսածին՝ Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա` 0։3։ Բայց սա դեռ վերջը չէր. մեր հավաքականի անօգնական տեսքն ու խաղը ի վերջո հանգեցրին նրան, որ մենք ոչ թե պարտվեցինք, այլ ջախջախիչ պարտություն կրեցինք մեզ հետ նույն կարգի ու հասար համարվող մրցակցից։ Հավատանք թե ոչ՝ հաշիվը 0։5 է։Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակըՄեր ընտրանին, պարտվելով այս խաղում, խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ զրկվեց նաև երկրորդ տեղ զբաղեցնելու աննշան հնարավորությունից։ հայաստանի թիմը խմբում չորրորդն է, ու դժվար թե այլ տեղաշարժ ունենանք, քանի որ վերջին խաղում՝ նոյեմբերի 15-ին, մրցելու ենք Գերմանիայի ընտրանու հետ։
https://arm.sputniknews.ru/20211108/kaparvosi-anspaseli-ev-hamardzak-vorvoshumnery-inchpes-e-havaqakany-patrastvum-handipumnerin-35106051.html
https://arm.sputniknews.ru/20211111/ajd-hangamanqy-karvogh-e-tshnshel-futbvolistnerin-darkvo-velkvovskin-arajika-khaghi-masin-35193891.html
մակեդոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35254726_0:0:1423:1067_1920x0_80_0_0_aaa5108141343b9498f9630880ae15d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
ֆուտբոլ, հայաստան, հայաստանի ազգային հավաքական, պարտություն, խոակին կապառոս, մակեդոնիա
ֆուտբոլ, հայաստան, հայաստանի ազգային հավաքական, պարտություն, խոակին կապառոս, մակեդոնիա
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց. աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի
22:58 11.11.2021 (Թարմացված է: 23:32 11.11.2021) Եվրոպական ընտրական մրցաշարը աշխարհի-2022 թվականի առաջնության ուղեգրերի համար պայքարը հրաշալի սկսվեց Հայաստանի հավաքականի համար։ Շատերը մտածեցին աշխարհի առաջնության տոմսերի մասին։ Բայց ինչքան փառավոր էր մեկնարկը, նույնքան անփառունակ եղավ ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։5 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։
Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերն ու վաստակած միավորները, հասկանալի էր, որ և՛ Հայաստանի հավաքականին, և՛ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն այս մրցավեճում բավարարում էր միայն հաղթանակը։ ՛
Ոչ– ոքին այս խաղում կողմերի համար հավասարազոր էր պարտության, որովհետև Ռումինիայի հավաքականը սեփական հարկի տակ Իսլանդիային հաղթելով, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովում էր երկրորդ տեղը։
Եվ ցանկալի հաղթանակին հասնելու համար երկու կողմերն էլ նախընտրել էին հարձակողական ֆուտբոլ։ Խաղից առաջ էլ պարզ էր, որ պաշտպանության կենտրոնում կարող ենք ունենալ խնդիրներ որակազրկված ֆուտբոլիստների պատճառով։
Բայց որ պաշտպանության ամբողջ գիծը նման ձևով կխաղա բաց թողած գոլի ժամանակ, հաշվի չէինք առել։ Հյուսիսային Մակեդոնիայի կիսապաշտպան Ստեֆան Աշկովսկին հարձակման աջ եզրում անցավ մեր երեք ֆուտբոլիստներին և մյուս երկուսի միջև գտավ իր թիմակցին, իսկ Ալեքսանդր Տրայկովսկին մոտ տարածությունից բացեց հաշիվը։
Դրանից հետո մենք ունեինք հնարավորություն պատասխան գնդակը խփելու համար։ Բայց Տիգրան Բարսեղյանի հարվածը դիպուկ չէր, իսկ ահա Էնիս Բարդին չվրիպեց։ Ուշացան մեր հենակետային կիսապաշտպանները, և գնդակն ընդունելուց հետո Բարդին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Երկրորդ խաղակեսը դարձավ Հայաստանի հավաքականի անհաջող փորձերի խաղակես։ Շարժում կար, ցանկություն` նույնպես, բայց այստեղ էլ պետք է հիշել, որ միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են։
Իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը զարգացրեց իր հաջողությունը։ Էնիս Բարդին վաստակեց 11 մետրանոց հարված ու իրացրեց այն` դառնալուվ դուբլի հեղինակ այս խաղում։
Լուսատախտակին նայելով կարելի էր և չհավատալ տեսածին՝ Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա` 0։3։ Բայց սա դեռ վերջը չէր. մեր հավաքականի անօգնական տեսքն ու խաղը ի վերջո հանգեցրին նրան, որ մենք ոչ թե պարտվեցինք, այլ ջախջախիչ պարտություն կրեցինք մեզ հետ նույն կարգի ու հասար համարվող մրցակցից։ Հավատանք թե ոչ՝ հաշիվը 0։5 է։
Մեր ընտրանին, պարտվելով այս խաղում, խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ զրկվեց նաև երկրորդ տեղ զբաղեցնելու աննշան հնարավորությունից։ հայաստանի թիմը խմբում չորրորդն է, ու դժվար թե այլ տեղաշարժ ունենանք, քանի որ վերջին խաղում՝ նոյեմբերի 15-ին, մրցելու ենք Գերմանիայի ընտրանու հետ։