https://arm.sputniknews.ru/20211110/verakangnvel-e-petutjany-pattsharvats-vnasic-566-mln-dramy-aatsn-manramasner-e-hajtnel-35196021.html
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն ամփոփել է 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իր ստորաբաժանումների կատարած աշխատանքներն ու պետական իրավասու մարմիններին փոխանցված նյութերի արդյունքները։ 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T17:10+0400
2021-11-10T17:10+0400
2021-11-10T17:13+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
չարաշահում
բյուջե
վնաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26160137_0:300:1600:1200_1920x0_80_0_0_bb1f5bf83f39b95d2c9f92b413a15ae5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին է փոխանցվել 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ-ն` հավելելով, որ դրանց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 217 քրեական գործ։Նույն ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտը, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցել 149 քրեական գործ, որից 127-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 14-ը՝ հատուկ քննչական ծառայություն, 8-ը՝ ՀՀ ՊԵԿ:«Միայն նշված 149 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 20 մլրդ 967 մլն դրամ և 18 880 դոլար։ Դրանից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 20 մլրդ 809 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատից խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքըԶուգահեռաբար, նույն ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ընդհանուր առմամբ 264 քրեական գործ։ Հարուցված և քննված քրգործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 24 մլրդ 607 մլն դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 24 մլրդ 378 մլն դրամ: Նշվածներից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը։
https://arm.sputniknews.ru/20211104/aats-n-bacahajtel-e-zintsarajoghi-harazatic-khoshvor-chapervov-gumar-hapshtakelu-hertakan-depqy-34978294.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26160137_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e90845bc939cb6681e33762090f83cc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, չարաշահում, բյուջե, վնաս
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, չարաշահում, բյուջե, վնաս
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել
17:10 10.11.2021 (Թարմացված է: 17:13 10.11.2021) ԱԱԾ–ն ամփոփել է 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իր ստորաբաժանումների կատարած աշխատանքներն ու պետական իրավասու մարմիններին փոխանցված նյութերի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին է փոխանցվել 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ-ն` հավելելով, որ դրանց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 217 քրեական գործ։
Նույն ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտը, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցել 149 քրեական գործ, որից 127-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 14-ը՝ հատուկ քննչական ծառայություն, 8-ը՝ ՀՀ ՊԵԿ:
«Միայն նշված 149 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 20 մլրդ 967 մլն դրամ և 18 880 դոլար։ Դրանից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 20 մլրդ 809 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զուգահեռաբար, նույն ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ընդհանուր առմամբ 264 քրեական գործ։ Հարուցված և քննված քրգործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 24 մլրդ 607 մլն դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 24 մլրդ 378 մլն դրամ: Նշվածներից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը։