https://arm.sputniknews.ru/20211110/qnnutjan-objektivutjan-masin-chi-karogh-kvosq-gnal-tonojani-gortsvov-boghvoqarkel-en-datakhazin-35194339.html
Օբյեկտիվության մասին չի կարող խոսք լինել. Տոնոյանի գործով բողոքարկել են դատախազին
Օբյեկտիվության մասին չի կարող խոսք լինել. Տոնոյանի գործով բողոքարկել են դատախազին
Sputnik Արմենիա
Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ իրենց բոլոր միջնորդությունները մերժվում են։ 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T16:37+0400
2021-11-10T16:37+0400
2021-11-10T17:59+0400
դավիթ տոնոյան
փաստաբան
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24587753_0:97:1000:660_1920x0_80_0_0_d144d73a7e81fadd7cf13c59260c684a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ այլևս խոսք չի կարող լինել քրեական գործի քննության օբյեկտիվության մասին։ Ըստ նրանց՝ քննության կարևորագույն նպատակն է Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ: Փաստաբանները նշում են, որ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են: Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմըՄասնավորապես, Տոնոյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝ թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը, նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրել և փորձագետին բացարկ հայտնել:Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են: «Միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են քրգործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին»,–նշված է հայտարարության մեջ։ Բացի այդ, Տոնոյանը պահանջել էր իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին: Պաշտպանական կողմը նկատում է, որ նախաքննական մարմինը նշանակել էր փորձաքննություն` նշելով, որ միայն այդ կերպ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը։ Սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն: Դավիթ Տոնոյանի փաստաբանները ուզում են մասնակցել «անորակ» զենք-զինամթերքի փորձաքննությանըՀավելենք, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև պաշտպանական կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին՝ ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակներում։ Նախաքննությունը Տոնոյանին և գործարար, զենքի առևտրական Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։
https://arm.sputniknews.ru/20211011/davit-tvonvojann-arnchutjun-uni-hh-amenakhajtarak-u-amenadazhan-ejeri-het-patgamavvor-34166916.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24587753_69:0:949:660_1920x0_80_0_0_b0eac0f80bec37d1cfe380bab4168498.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, փաստաբան, դատախազ
դավիթ տոնոյան, փաստաբան, դատախազ
Օբյեկտիվության մասին չի կարող խոսք լինել. Տոնոյանի գործով բողոքարկել են դատախազին
16:37 10.11.2021 (Թարմացված է: 17:59 10.11.2021) Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ իրենց բոլոր միջնորդությունները մերժվում են։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ այլևս խոսք չի կարող լինել քրեական գործի քննության օբյեկտիվության մասին։ Ըստ նրանց՝ քննության կարևորագույն նպատակն է Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:
Փաստաբանները նշում են, որ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են:
Մասնավորապես, Տոնոյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝ թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը, նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրել և փորձագետին բացարկ հայտնել:
Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են:
«Միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են քրգործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին»,–նշված է հայտարարության մեջ։

11 հոկտեմբերի 2021, 15:00
Բացի այդ, Տոնոյանը պահանջել էր իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին:
Պաշտպանական կողմը նկատում է, որ նախաքննական մարմինը նշանակել էր փորձաքննություն` նշելով, որ միայն այդ կերպ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը։ Սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն:
Հավելենք, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև պաշտպանական կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին։
Հիշեցնենք, որ
պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին՝ ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակներում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար, զենքի առևտրական Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։