00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետպատվերի կրճատումը կրկին երեխաներին առնչվեց. մի շարք ծառայություններ վճարովի կլինեն

© Sputnik / Aram NersesyanМедицинский центр "Сурб Григор Лусаворич"
Медицинский центр Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվել
Որոշ բուժկենտրոններ դադարել են ուղեգրեր ընդունել պոլիկլինիկաներից, ծնողները ստիպված են կամ վճարովի ծառայության դիմել, կամ ամիսներ առաջ գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում երեխաների ծնողները կրկին բախվել են բուժկենտրոններում մի շարք հետազոտությունների համար պետպատվերի սպառման խնդրի հետ։
Հիմնականում խոսքը պոլիկլինիկաներից (որտեղ գրանցված են երեխաները) դուրս կատարվող հետազոտությունների մասին է։ Այդ հաստատություններում անհրաժեշտության դեպքում շարունակում են մասնագիտացված բուժհիմնարկներ դիմելու համար ուղեգրեր (անվճար հետազոտություն և բուժում ապահովող) տրամադրել։
Պետպատվերի հարցում բուժհաստատություններն ավելի զգույշ կլինեն. փորձագետը` ԱՆ հրահանգի մասին
Սակայն տեղում կարելի է բախվել պետպատվերի սահմանաքանակի սպառման հետ։ Այսինքն եթե նախկինում պոլիկլինիկաներից տրված ուղեգրերի հիման վրա ծառայություններն անվճար էին տրամադրվում, ապա այժմ կամ պետք է վճարել, կամ սպասել «լավ ժամանակների». մինչև նոր պետպատվեր կիջեցնեն։ Սովորաբար խոսքը 2022 թվականի մասին է։
Օրինակ, որոշ բուժկենտրոններում ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին անվճար համակարգչային տոմոգրաֆիա անել։ Պետպատվերը սպառվել է նաև «Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում։
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ովքե՞ր կարող են պետպատվերի շրջանակում վերականգնողական բուժում ստանալ
Երեխաների վճարովի սպասարկման են անցել նաև «Արաբկիր» բժշկական համալիրում։ Այստեղ վճարովի է դարձել այդ թվում նաև բժշկական խորհրդատվությունը։
Բժիշկները նախազգուշացնում են, որ ուղեգրերից առաջիկայում օգտվել հնարավոր չի լինի նաև Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում` «երևանյան հիվանդության» համար թանկարժեք հետազոտությունների անցկացման դեպքում։ Կամ պետք է գրանցվել հաջորդ տարվա համար, կամ վճարել հետազոտությունների դիմաց։
Գյումրու ԲԿ–ում պետպատվերի շրջանակում վիրահատություններ են արել և գումար հափշտակել
Միևնույն ժամանակ, բժիշկների խոսքով, այս տարի պետպատվերի սպառման հանգեցրած որևէ մանկական հիվանդության բռնկման մասին խոսք չկա։ Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս տվյալ ժամանակահատվածում վիրուսային վարակների պիկ է արձանագրվում, բայց դա սովորական սեզոնային երևույթ է։ Բայց անցած տարի նման սահմանափակումներ չկային, նույնիսկ անկախ նրանից, որ պատերազմի պատճառով բուժկենտրոնները գերծանրաբեռնված էին։
ՀՀ Առողջապահության նախարարությունից դեռ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Sputnik Արմենիան այն կհրապարակի ստանալուն պես։
Սեպտեմբերի վերջին Sputnik Արմենիան արդեն գրել էր, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները լուրջ խնդիրների են բախվել. պետպատվերի սպառման պատճառով նրանց երեխաներին հրաժարվում են բուժել։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է համակարգային լուծում գտնել հայաստանյան բուժկենտրոններում պետպատվերի սպառման խնդրի համար, քանի որ մարդիկ զրկվում են հրատապ բուժօգնությունից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող մարդկանց։
Նշենք, որ Հայաստանում այսօր մինչև 7 տարեկան երեխաների բուժումը, ըստ օրենքի, լիովին անվճար է։
Լրահոս
0