https://arm.sputniknews.ru/20211110/mets-britaniaji-koghmic-hajoc-ceghaspanutjan-tshanachumy-mez-vochinch-chi-talu-mijazgajnaget--35196907.html
Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու. միջազգայնագետ
Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու. միջազգայնագետ
Sputnik Արմենիա
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի... 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T17:22+0400
2021-11-10T17:22+0400
2021-11-10T17:22+0400
ռադիո
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հայոց ցեղասպանություն
մեծ բրիտանիա
գրիգոր բալասանյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35186034_0:0:1600:901_1920x0_80_0_0_a72b30b9ac6a8b52288e05418337d6a7.jpg
Բալասանյան. Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու
Sputnik Արմենիա
Բալասանյան. Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու
Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը Մեծ Բրիտանիայի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան աստիճանաբար դուրս է գալիս Արևմուտքի հսկողությունից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել«Մեծ Բրիտանիան միշտ էլ պրոթուրքական քաղաքականություն է վարել և նրա համար հայկական շահը երբևէ չի եղել առաջնահերթ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի պարագայում։ Պետք չէ շատ ոգևորվել և բարձրաձայն գովեստի խոսքեր հնչեցնել Մեծ Բրիտանիայի հասցեին, որովհետև խորհրդարանի ստորին պալատն է առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, և դեռ կա երկրորդ աստիճանը»,– նշեց միջազգայնագետը։Բալասանյանի համոզմամբ` Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու, նույնիսկ ԱՄՆ–ին չհաջողվեց Թուրքիային պահել իր ուղեծրում, հետևաբար Մեծ Բրիտանիան իր քայլով Միացյալ Նահանգներից հետո պարզապես նախազգուշացնում է Թուրքիային` սթափության կոչելով, հակառակ դեպքում երկրորդ ընթերցմամբ ընդունումը չի ուշանա։«Այդուհանդերձ օրինագիծը իրավական, քաղաքական, տնտեսական որևէ ազդեցություն չի թողնի Թուրքիայի վրա, առավել ևս՝ չի ստիպի նրան իր հերթին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Պարզապես ցավալի է, որ հերթական հայոց ցավը մեծ տերություններն օգտագործում են իրենց շահերը սպասարկելու համար, և հենց սա է, որ մենք չպետք է թույլ տանք և հանդուրժենք»,– նշեց միջազգայնագետը։Բալասանյանի կարծիքով` ՀՀ ԱԳՆ-ն Սփյուռքի հետ անշուշտ պետք է աշխատի ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, բայց նաև իր բողոքը բարձրաձայնի այդ խնդրի շահարկման առթիվ։Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, որը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին:
https://arm.sputniknews.ru/20211104/hajvoc-ceghaspanutjan-tshanachumy-hajastani-hamar-anvtangutjan-khndir-e-ag-pvokhnakharar--34980796.html
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35186034_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9800d2b45bcac13cc4c4f932263a43dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, մեծ բրիտանիա, գրիգոր բալասանյան, պոդկաստ
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, մեծ բրիտանիա, գրիգոր բալասանյան, պոդկաստ
Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու. միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն։
Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը Մեծ Բրիտանիայի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան աստիճանաբար դուրս է գալիս Արևմուտքի հսկողությունից,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Մեծ Բրիտանիան միշտ էլ պրոթուրքական քաղաքականություն է վարել և նրա համար հայկական շահը երբևէ չի եղել առաջնահերթ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի պարագայում։ Պետք չէ շատ ոգևորվել և բարձրաձայն գովեստի խոսքեր հնչեցնել Մեծ Բրիտանիայի հասցեին, որովհետև խորհրդարանի ստորին պալատն է առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, և դեռ կա երկրորդ աստիճանը»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի համոզմամբ` Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալու, նույնիսկ ԱՄՆ–ին չհաջողվեց Թուրքիային պահել իր ուղեծրում, հետևաբար Մեծ Բրիտանիան իր քայլով Միացյալ Նահանգներից հետո պարզապես նախազգուշացնում է Թուրքիային` սթափության կոչելով, հակառակ դեպքում երկրորդ ընթերցմամբ ընդունումը չի ուշանա։
«Այդուհանդերձ օրինագիծը իրավական, քաղաքական, տնտեսական որևէ ազդեցություն չի թողնի Թուրքիայի վրա, առավել ևս՝ չի ստիպի նրան իր հերթին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Պարզապես ցավալի է, որ հերթական հայոց ցավը մեծ տերություններն օգտագործում են իրենց շահերը սպասարկելու համար, և հենց սա է, որ մենք չպետք է թույլ տանք և հանդուրժենք»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` ՀՀ ԱԳՆ-ն Սփյուռքի հետ անշուշտ պետք է աշխատի ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, բայց նաև իր բողոքը բարձրաձայնի այդ խնդրի շահարկման առթիվ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, որը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: