00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս են աշխատում հայ սակրավորները Սիրիայում. բարդ, բայց մարդասիրական գործի տեսանյութը

Բաժանորդագրվել
Ականազերծված ամեն մի հատված հանդիսավոր կերպով փոխանցում են սիրիական իշխանությանը. հենց դաշտի մեջտեղում կարմիր ժապավեն են կտրում։
Խան-Թումանի մոտակայքում գտնվող դաշտերը պատված են ինքնաշեն ռումբերով, ականներով, չպայթած նռնակներով։ Մարտերի թեժ պահերին սիրիական զորքերն այստեղով հաճախ էին անցնում, գրոհայինները գյուղն օգտագործում են որպես դարանակալելու հարմար վայր։ Ահա այսպես են պատրաստել դրանցից մեկը. հավաքվել են ինքնաշեն հակատանկային ականառումբ, տեղադրել այն ճամփեզրին ու սկսել սպասել զրահաշարասյունին։

«Ինքնաշեն պայթուցիկ սարք ենք հայտնաբերել. հավանաբար ճանապարհը պայթեցնելու համար է դրվել այստեղով տանկեր, զրահատեխնիկա անցնելու դեպքում: Նրանք TM 83-ի պես ինչ-որ բան են արել. մալուխը, որն անցնում է (տեսնում եք) ճանապարհի վրայով, քողարկված է: Կարծում եմ՝ այնտեղից պետք է պայթեցնեին»,–ասում է ականազերծման խմբի ինժեներական ծառայության պետի օգնական Իշխան Կարապետյանը։

Տեխնիկական հետախուզությունն իրականացնում են Հումանիտար ականազերծման հայկական կենտրոնի մասնագետները։ Դաշտերում կարող է մեծ հզորության զինամթերք լինել, այդ պատճառով յուրաքանչյուր սակրավորի հագին ծանր հանդերձանք է։
«Ռուսական արտադրության է հանդերձանքը։ Այն բավականին որակյալ է, այսինքն՝ զրահապատ մասը պաշտպանում է կրծքավանդակը, աճուկը։ Այս կոստյումը կդիմանա ցանկացած հակահետևակային ականի պայթյունին ինչպես ականառումբային, այնպես էլ բեկորային գործողության դեպքում,–նշում է մարդասիրական առաքելության ինժեներային ծառայության պետ Հակոբ Շիրինյանը։
Չպայթած արկեր, հակատանկային ականներ. հայ սակրավորների աշխատանքը Սիրիայում. լուսանկարներ
Յուրաքանչյուր տարածք սակրավորները բաժանում են քառակուսիների, իսկ հետո մանրամասն հետազոտում շոշափուկներով և ականորսիչներով։
Երկու կողմերում կարմիր ներկով նշված քարերը նշանակում են, որ անցումն ազատ է ականներից ու ինքնաշեն պայթուցիկ սարքերից: Սակրավորները հետազոտում են 250 հազար քառակուսի մետր տարածք։ Ընդամենը երկու օրվա ընթացքում նրանք մոտ մեկ տասնյակ չպայթած զինամթերք են հայտնաբերել:
Վտանգն այն է, որ երևացող արկը կարող է լրացված լինել թակարդով՝ ևս մեկ քողարկված պայթուցիկ սարքով։ Հայ սակրավորները իզուր ռիսկի չեն դիմում, նրանց խնդիրն է գտնել ռումբը, իսկ հետո գործի մեջ են մտնում սիրիացիները։
«Այժմ ավելի հանգիստ է». ինչպես են հայ սակրավորները օգնում Հալեպի բնակիչներին
Ականազերծված ամեն մի հատված հանդիսավոր կերպով փոխանցում են սիրիական իշխանությանը. հենց դաշտի մեջտեղում կարմիր ժապավեն են կտրում։
Այդ գյուղ կվերադառնան փախստականների 500–600 ընտանիք՝ հիմնականում գյուղացիներ, որոնք դադարել են հող են մշակել քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո։ Շրջանն առաջիկայում կրկին կսկսի գյուղմթերք արտադրել։
Լրահոս
0