00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Գնել Սանոսյան
Երկաթգծի վերագործարկման հարցը քննարկվում է ապաշրջափակման համատեքստում․ Գնել Սանոսյան
19:14
6 ր
Սուրեն Սուրենյանց
ԱՄՆ-ում նախագահի ընտրության արդյունքը կարող է անբարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ համար․ Սուրեն Սուրենյանց
19:30
6 ր
Սուրեն Սուրենյանց
Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է, բայց ստրատեգիական դաշնակիցը լինել չի կարող․ Սուրեն Սուրենյանց
19:36
6 ր
Տիգրան Ավինյան
Քաղաքապետը ներողություն է խնդրել երևանցիներից անհարմարությունների համար
19:44
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան պատերազմից հետո Հայաստանը դուրս է եկել քաղաքական ճգնաժամից. ԵԽԽՎ զեկույցը

© Photo : official site of the Parliament of RAԵԽԽՎ նիստերի դահլիճը
ԵԽԽՎ նիստերի դահլիճը - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ համազեկուցողները նշում են, որ արտահերթ ընտրությունները մեղմել են հանրություն բևեռացվածությունը, սակայն այն պահպանվում է խորհրդարանում, որտեղ բանավեճերն ընթանում են կտրուկ ու ագրեսիվ կերպով։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը հաղթահարել է 2020թ.-ին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած ներքաղաքական ճգնաժամը։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով դիտորդների զեկույցում։

«Ճգնաժամը լուծվել է արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով, չնայած խիստ բևեռացված հասարակական միջավայրին»,-նշվում է ԵԽԽՎ պատգամավորներ Քիմո Քիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգի (Շվեդիա) զեկույցում:

ԵԽԽՎ դիտորդների կարծիքով՝ այդ բևեռացումը, ցավոք, պահպանվում է Ազգային ժողովում և չի նպաստում իրական խորհրդարանական մշակույթի հաստատմանը, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց դեմ հանդես կգային կառուցողական և հարգալից կերպով:
Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում (8 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
«Հայաստանը» համազգային դիմադրության շարժում է սկսում. Ազատության հրապարակում հանրահավաք է
Մյուս կողմից, նշում են դիտորդները, հանրապետությունում իշխանությանը հավասարակշռող և հակակշռող ուժեր են գործում, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմը։
«Մեզ մնում է Հայաստանի իշխանություններին կոչ անել ընթանալ այդ ճանապարհով և անհրաժեշտության դեպքում ապահովել այլ պետական ինստիտուտների անկախությունը, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը` դրան տալով սահմանադրական կարգավիճակ»,-ասվում է հայտարարության մեջ։
Խոսելով իշխանության ճյուղերի հավասարակշռության մասին՝ համազեկուցողները նշել են դատական համակարգի նկատմամբ վստահության ավանդաբար ցածր մակարդակը և եվրոպական չափանիշներով դատական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Մասնավորապես, դատավորները չպետք է վաղաժամկետ ազատվեն պաշտոնից առանց լուրջ մեղադրանքների, իսկ նրանց մասնագիտական ազնվությունը չպետք է կասկածի տակ դրվի:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների վիճակին` բանախոսները նշում են, որ Հայաստանի իշխանություններն արցախյան հակամարտության ավարտից հետո բախվում են ապատեղեկատվության և ագրեսիվ հռետորաբանության աննախադեպ մակարդակի: Հայտարարության մեջ նշվում է, որ դրանով են բացատրվում մարտին և հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ավելացնում են տուգանքը վիրավորանքների համար և քրեականացնում ծանր վիրավորանքները:

«Այնուամենայնիվ, դրա համար այլ եղանակներ կան, և մենք Հայաստանի իշխանություններին կոչ են անում մշակել մի ռազմավարություն, որը կանդրադառնա դրանց սեփականատերերի թափանցիկությանը և հաշվի կառնի ԶԼՄ-ների շուկայի խտությունը, ինչպես նաև լրագրողների կարգավիճակը և մամուլի ինքնակարգավորման մեխանիզմները։ Այս ամենը փոխկապակցված է ագրեսիվ հռետորաբանության տարածման հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Համազեկուցողներն այցելել են նաև Նախիջևանի հետ սահմանին գտնվող Երասխ ավան և նշել տեղի բնակիչների անվտանգության հետ կապված խնդիրները:
Լրահոս
0