https://arm.sputniknews.ru/20211110/arcakhi-qani-bnakich-e-adrbejanakan-gerutjan-mej-ombudsmany-tvjalner-nerkajacrec-35182948.html
Արցախի իշխանության համար անհայտ է 20 մարդու ճակատագիր. օմբուդսմանը տվյալներ ներկայացրեց
Արցախի իշխանության համար անհայտ է 20 մարդու ճակատագիր. օմբուդսմանը տվյալներ ներկայացրեց
Sputnik Արմենիա
Ադրբեջանի կողմից հաստատված տվյալներից բացի անհայտ է ևս 20 մարդու ճակատագիր: 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T13:43+0400
2021-11-10T13:43+0400
2021-11-10T17:30+0400
արցախ
գերի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
գեղամ ստեփանյան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35182162_0:39:1600:940_1920x0_80_0_0_1861738559774686772ea10c792e168e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Արցախի տասնյակ բնակիչներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ են հայտնվել։ Այս մասին Ստեփանակերտում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։Նա հայտնեց, որ Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող 40 հայ բնակիչների մասին տվյալները։ Նրանցից երեքը քաղաքացիական անձինք են։Բացի այդ, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իշխանությանը ոչինչ հայտնի չէ 20 մարդու ճակատագրի մասին։ Նրանք հիմնականում տարեցներ ու հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211022/adrbejany-taqcnum-e-gerineri-irakan-tivn-u-pahman-vajrery-mirzvojann-ahazangel-e-kkhmkin-34578677.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35182162_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8532c0ccc0400ac77b6acb27a8166dee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գերի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, գեղամ ստեփանյան, հայ գերիներ, անհետ կորածներ
արցախ, գերի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, գեղամ ստեփանյան, հայ գերիներ, անհետ կորածներ
Արցախի իշխանության համար անհայտ է 20 մարդու ճակատագիր. օմբուդսմանը տվյալներ ներկայացրեց
13:43 10.11.2021 (Թարմացված է: 17:30 10.11.2021) Ադրբեջանի կողմից հաստատված տվյալներից բացի անհայտ է ևս 20 մարդու ճակատագիր:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Արցախի տասնյակ բնակիչներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ են հայտնվել։ Այս մասին Ստեփանակերտում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող 40 հայ բնակիչների մասին տվյալները։ Նրանցից երեքը քաղաքացիական անձինք են։
22 հոկտեմբերի 2021, 18:30
Բացի այդ, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իշխանությանը ոչինչ հայտնի չէ 20 մարդու ճակատագրի մասին։ Նրանք հիմնականում տարեցներ ու հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: