https://arm.sputniknews.ru/20211110/amn-petqartugharutjuny-chi-karvoghanum-tshshmartutjunn-asel-haj-dati-amerikaji-handznakhumb-35204301.html
ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարողանում ճշմարտությունն ասել. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարողանում ճշմարտությունն ասել. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
Sputnik Արմենիա
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն անդրադարձել է Շուշիի միջադեպի առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը։ 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T19:19+0400
2021-11-10T19:19+0400
2021-11-10T19:24+0400
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը ստեղծվել է 1789 թվականին` որպես Ամերիկայի ամենահին գործադիր գերատեսչություն, իր հիմնադրումից 232 տարի անց չի կարողանում համարձակություն հավաքել՝ ասելու մի պարզ ճշմարտություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը` անդրադառնալով Շուշիի միջադեպին։ Նշենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։ «ԱՄՆ Պետդեպարտամենտը չի կարողանում ասել մի պարզ ճշմարտություն, որ ադրբեջանցին սպանել է հայ քաղաքացիական անձի։ Այնինչ, պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ երեկ տարածած թվիթերյան գրառման մեջ նշվել է, թե դատապարտում են բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ Քարտուղարությունն օգտագործել է պասիվ բայեր, խուսափողական տերմինաբանություն և հռետորական կեցվածք` խուսափելու սառնասիրտ սպանությունը ազնվորեն բնութագրելուց»,–նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության մեջ։Հանձնախումբը հավելում է նաև, որ այս ձախողումը հետևանք է պետքարտուղարության նախորդ անհաջողությունների՝ սկսած նրանից, որ մերժել են ԱՄՆ նախկին նախագահներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի վարչակազմին հայտնել Ադրբեջանի դաժան պատերազմական հանցագործությունները։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն
ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարողանում ճշմարտությունն ասել. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
19:19 10.11.2021 (Թարմացված է: 19:24 10.11.2021) Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն անդրադարձել է Շուշիի միջադեպի առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը ստեղծվել է 1789 թվականին` որպես Ամերիկայի ամենահին գործադիր գերատեսչություն, իր հիմնադրումից 232 տարի անց չի կարողանում համարձակություն հավաքել՝ ասելու մի պարզ ճշմարտություն։ Նման հայտարարությամբ է
հանդես եկել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը` անդրադառնալով Շուշիի միջադեպին։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը
կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը չի կարողանում ասել մի պարզ ճշմարտություն, որ ադրբեջանցին սպանել է հայ քաղաքացիական անձի։ Այնինչ, պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ երեկ տարածած թվիթերյան գրառման մեջ նշվել է, թե դատապարտում են բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ Քարտուղարությունն օգտագործել է պասիվ բայեր, խուսափողական տերմինաբանություն և հռետորական կեցվածք` խուսափելու սառնասիրտ սպանությունը ազնվորեն բնութագրելուց»,–նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության մեջ։
Հանձնախումբը հավելում է նաև, որ այս ձախողումը հետևանք է պետքարտուղարության նախորդ անհաջողությունների՝ սկսած նրանից, որ մերժել են ԱՄՆ նախկին նախագահներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի վարչակազմին հայտնել Ադրբեջանի դաժան պատերազմական հանցագործությունները։