00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ոչ ոք չի մոռանալու Շուշին, Հադրութը... Բաբայանը նշել է` որն է հայկական կողմի գերխնդիրը

Բաբայան. Մեր գերագույն խնդիրն է պահպանել գոնե այն, ինչ ունենք այս պահին
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեկամյակին։
Տվյալ ժամանակահատվածը թերևս ամենադժվարն է մեր պատմության մեջ, որովհետև լրջագույն հարված ենք ստացել, ու թեև Արցախը վիրավոր է, բայց այս մեկ տարվա ընթացքում կարողացել ենք պահպանել գոնե այն, ինչ կա, և դա մեր առջև այս պահին ծառացած գերագույն խնդիրն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Երբեք չենք մոռանում պատմական հայրենիքի մասին` չանտեսելով դեօկուպացիայի խնդիրը, ինչը միշտ լինելու է օրակարգում։ Ոչ ոք չի մոռանալու Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Բերձորը, Քաշաթաղի շրջանը, Շահումյանը, Գետաշենը»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Անդրադառնալով անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի պահվածքին` Բաբայանն ընդգծեց, որ Ադրբեջանը թեև որոշ պայմանավորվածություններ պահպանում է, սակայն մյուս կողմից էլ չի իրականացնում եռակողմ հայտարարության մեջ նշված առանձին կետեր։
Ըստ նրա` դրական է այն, որ ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջնորդությամբ, շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնողական համատեղ աշխատանքները, որոնց արդյունքում հայտնաբերվել են նահատակված բազմաթիվ զինվորականներ։
Дмитрий Песков  - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Դա չափազանց կարևոր է. Պեսկովը` Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության մասին
«Բայց մյուս կողմից էլ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր գերիներին և նույնիսկ պատանդների մասին տեղեկատվություն չի տարածում, շարունակում է իր ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականությունը, խախտում է զինադադարի ռեժիմը` պատճառ դառնալով նոր զոհերի, իրականացնում է հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացում, չի հրաժարվում իր ծավալապաշտական ու հայատյաց քաղաքականությունից»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։
Նրա դիտարկմամբ` պետք է հասկանալ, թե ում հետ գործ ունենք և գիտակցել, որ Արցախն էլ ունի հնարավորություններ պահպանելու այն, ինչ կա, որովհետև Արցախի հարատևության անհրաժեշետության հարցը կա նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային օրակարգերում։ Ըստ նրա` Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը վճռորոշ դերակատարում ունի Արցախի անվտանգության, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, և որևէ մեկը չի կարող դա ժխտել։

«Եթե չլինի ռուսական խաղաղապահ առաքելությունը, չի լինի Արցախը։ Հակառակ դեպքում այստեղ կլինի արյունահեղություն կամ էլ պարզապես Արցախը կհայաթափվի։ Արցախի գոյությունը չի թողնում, որ տարածաշրջանում փոփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, հետևաբար, Արցախի անկումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի ու Իրանի, նաև բովանդակ Եվրոպայի համար։ Գիտակցելով այս իրողությունը` ռուս խաղաղապահ առաքելությունն իր պարտականությունները կատարում է բարձր մակարդակով, ինչը գնահատվում է Արցախի կողմից»,– ասաց ԱՀ արտգործնախարարը։

Վերջում Բաբայանը ևս մեկ անգամ վերահաստատեց պաշտոնական Ստեփանակերտի ու Արցախի ժողովրդի անփոփոխ, անկոտրում կամքն առ այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Պահանջում ենք փախստականի կարգավիճակ տալ․ Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացնում
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Լրահոս
0