https://arm.sputniknews.ru/20211109/tankajin-storabazhanumneri-nergravmamb-martavarakan-zoravarzhutjun-e-anckacvel-35148528.html
Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
Sputnik Արմենիա
Այսօր երկու զորավարժություն է անցկացվել` տանկային ստորաբաժանումների և ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T15:11+0400
2021-11-09T15:11+0400
2021-11-09T15:12+0400
հայաստան
զորավարժություններ
տանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35148261_0:75:1100:694_1920x0_80_0_0_3657bae2dcac2972ed3b6b2f9f3aac92.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ զորավարժությունն անցկացվել է հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով։ «Անձնակազմին առաջադրվել են մի շարք օպերատիվ-մարտավարական պայմանական խնդիրներ, որոնք կատարելիս զինծառայողները դրսևորել են բարձր կամային հատկանիշներ և պատրաստվածություն»,–նշված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, այսօր նաև N զորամասի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև արագ կողմնորոշվելու և օդում թիրախը խոցելու հմտությունները։
https://arm.sputniknews.ru/20211107/irany-masshatabajin-zvoravarzhutjunner-e-sksel-erkri-haravum-35072026.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35148261_121:0:1100:734_1920x0_80_0_0_2e4317c69632968f82cf4c54e2495679.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զորավարժություններ, տանկ
հայաստան, զորավարժություններ, տանկ
Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
15:11 09.11.2021 (Թարմացված է: 15:12 09.11.2021) Այսօր երկու զորավարժություն է անցկացվել` տանկային ստորաբաժանումների և ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Տեղեկությունը հայտնում է
պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ զորավարժությունն անցկացվել է հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով։
«Անձնակազմին առաջադրվել են մի շարք օպերատիվ-մարտավարական պայմանական խնդիրներ, որոնք կատարելիս զինծառայողները դրսևորել են բարձր կամային հատկանիշներ և պատրաստվածություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, այսօր նաև N զորամասի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ
անցկացվել են համալիր մարզումներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև արագ կողմնորոշվելու և օդում թիրախը խոցելու հմտությունները։