https://arm.sputniknews.ru/20211109/shushii-mot-viravorvatsneri-kjanqin-vtang-chi-sparnum-nakharar-35138547.html
Շուշիի մոտ վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում. նախարար
Շուշիի մոտ վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում. նախարար
Sputnik Արմենիա
Վիրավորվածների 2-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մեկինը՝ կայուն ծանր։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T12:23+0400
2021-11-09T12:23+0400
2021-11-09T12:24+0400
արցախ
վիրավոր
շուշի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35138446_0:0:1100:619_1920x0_80_0_0_711e8bccce9dd1297deaf19ba6c06a05.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող, այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։Մյուս 2 վիրավորվածների Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:Նախարարը վիրավորների ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։
https://arm.sputniknews.ru/20211109/adrbejanci-zinvorn-ancel-e-arcakhi-taratsq-qkn-nor-manramasner-e-hajtnel-shushii-mijadepic-35133561.html
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35138446_0:0:1100:825_1920x0_80_0_0_f64a9050c9434d812c144826049835ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, վիրավոր, շուշի
Շուշիի մոտ վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում. նախարար
12:23 09.11.2021 (Թարմացված է: 12:24 09.11.2021) Վիրավորվածների 2-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մեկինը՝ կայուն ծանր։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող, այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Մյուս 2 վիրավորվածների Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Նախարարը վիրավորների ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ
ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։