https://arm.sputniknews.ru/20211109/rus-khaghaghapahnern-arcakhum-parekutjun-en-irakanacrel-btr-nervov-35132792.html
Ռուս խաղաղապահներն Արցախում պարեկություն են իրականացրել ԲՏՌ-ներով
Ռուս խաղաղապահներն Արցախում պարեկություն են իրականացրել ԲՏՌ-ներով
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկություն են իրականացրել։ 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T10:17+0400
2021-11-09T10:17+0400
2021-11-09T11:28+0400
խաղաղապահներն արցախում
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35133837_0:0:1920:1080_1920x0_80_0_0_633513d4cd74db2fa5a95c970dad87bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկություն են իրականացրել։Պարեկային խմբերը ընդհանուր օգտագործման ճանապարհներով և գրունտային դժվարանցանելի ճանապարհներով մի քանի կիլոմետրանոց երթ են իրականացրել ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով և բարելավված անցունակությամբ «Ուրալ» մեքենաներով` անցնելով շրջանի հեռավոր բնակավայրերով: Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը«Ռուս խաղաղապահներն ամեն օր պարեկություն են իրականացնում Արցախի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների տարբեր երթուղիներով, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով։ Պարեկության ընթացքում հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին և հարցում են իրականացնում տեղի բնակչության շրջանում», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցականների հետ դասընթացներ են անցկացրել․ տեսանյութ2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Патрулирование на БТР-82А российскими миротворцами вдоль линии разграничения сторон для контроля текущей обстановки в Нагорном Карабахе
Sputnik Արմենիա
Патрулирование на БТР-82А российскими миротворцами вдоль линии разграничения сторон для контроля текущей обстановки в Нагорном Карабахе
2021-11-09T10:17+0400
true
PT1M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35133837_347:0:1787:1080_1920x0_80_0_0_3d4324f9f93875b066a6676559b4bc21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, видео
խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, видео
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկություն են իրականացրել։
Պարեկային խմբերը ընդհանուր օգտագործման ճանապարհներով և գրունտային դժվարանցանելի ճանապարհներով մի քանի կիլոմետրանոց երթ են իրականացրել ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով և բարելավված անցունակությամբ «Ուրալ» մեքենաներով` անցնելով շրջանի հեռավոր բնակավայրերով:
«Ռուս խաղաղապահներն ամեն օր պարեկություն են իրականացնում Արցախի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների տարբեր երթուղիներով, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով։ Պարեկության ընթացքում հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին և հարցում են իրականացնում տեղի բնակչության շրջանում», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: