00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվաստված և Covid-ից մահացածների տվյալները հավաքագրվում են. ԱՆ պաշտոնյաներին դատի կտան

© Sputnik / Andranik Ghazaryan«Պատվաստման օր Երևանում». հերթի թերթիկ
«Պատվաստման օր Երևանում». հերթի թերթիկ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
«Պատվաստման օր Երևանում». հերթի թերթիկ
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մինչև տարեվերջ կամփոփեն պատվաստված, բայց կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները։ Արա Զոհրաբյանն էլ պատվաստվելուց հետո մահացածների ընտանիքների համար պետությունից վնասի հատուցում պահանջելու դատական հայցեր է նախապատրաստում։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարությունը Covid-19-ի դեմ պատվաստված անձանց շրջանում կորոնավիրուսից մահվան դեպքերը վերլուծելու նպատակով տվյալներ է հավաքագրում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
«Հավաքագրվող տվյալները կամփոփվեն մինչև տարեվերջ»,–նշված է ԱՆ–ի` մեզ ուղղված պատասխանում։
COVID-19-ի դեմ պատվաստումներում այլևս թղթաբանություն չի լինի. ԱՆ
Նշենք, որ ավելի վաղ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և հրապարակել առողջապահության նախարարության` իր հարցման պատասխանը։ Այնտեղ նշվում է` տեղեկություն չի հավաքագրվում, թե ՀՀ-ում բոլոր մահացածներից (անկախ պատճառից) քանիսն են եղել պատվաստված կորոնավիրուսի դեմ։
Այսինքն` նախարարությունը չի հավաքագրում տվյալներ, թե մահացածներից քանի՞սն են եղել պատվաստված, սակայն պատվաստումից հետո կորոնավիրուսի հետևանքով մահացածների տվյալները հավաքագրվում են։
Առողջապահության նախարարությունից պահանջել էինք նաև թվական տվյալներ, թե պատվաստումից հետո քանիսն են մահացել կորոնավիրուսի հետևանքով, սակայն հայտնել էեն, որ բնակչության մահացության վերաբերյալ տեղեկատվությունը վիճակագրական կոմիտեի կողմից տրամադրվում է տարեկան կտրվածքով։
Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց իրավաբանական թիմը պատվաստվելուց հետո մահացած անձանց ընտանիքների անունից պետությունից վնասի հատուցում պահանջելու դատական հայցերի նախապատրաստմամբ է զբաղվում։
«Կան մարդիկ, որոնք կարծում են` պատվաստումն է եղել իրենց ընտանիքի անդամի կորստի պատճառը։ Եվ հիմա նման դեպքերի իրավական հիմքերն ու հիմնավորումներն ենք փորձում գտնել։ Եվ երբ պատրաստ կունենանք այդ փաթեթը, ընտանիքների հետ քննարկումներ կանցկացնենք»,–ասաց Զոհրաբյանը։
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
ՀՀ մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը պատվաստվել է. նախարար
Բացի այդ, նա հայտնեց նաև, որ այսօր գլխավոր դատախազություն հանցագործության դեմ հաղորդում են ներկայացնելու առողջապահության նախարարության պաշտոնատար անձանց դեմ։ Հաղորդման հիմքն է «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի կիրառման ուղեցույցում փոփոխությունը, ըստ որի` 18 տարեկանի փոխարեն 12-ից բարձրերը կարող են պատվաստվել։
Զոհրաբյանը նշում է, որ նույնիսկ պատվաստանյութն արտադրողի ուղեցույցում նշված է, որ այն նախատեսված է 18 տարեկաներից բարձրերին պատվաստելու համար։

«Վերջերս հայտնեցին, որ Նորվեգիան 600 000 դեղաչափ «Մոդեռնա» է ՀՀ–ին նվիրել։ Հարցն այն է, որ Նորվեգիան արգելել է 30 տարեկանից ցածրերին «Մոդեռնայով» պատվաստել, քանի որ սրտի հետ կապված ինչ–ինչ հիվանդություններ են գրանցվել։ Նորվեգիան էլ պատվաստանյութը փորձել է նվիրել երրորդ երկրներին»,–ասաց Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ դատախազություն ներկայացվելիք հայցով խնդրելու են քրեական գործ հարուցել, որպեսզի երեխաների պատվաստման որոշման մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնայի» կիրառման ուղեցույցում։ Սահմանվել է, որ դրանով կարող են պատվաստվել երեխաները` 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: Մի քանի տասնյակ երեխաներ արդեն իսկ պատվաստվել են։
Լրահոս
0