00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն առաջարկել է ԵՄ-ին օգնել Բելառուսին միգրանտների հարցում այնպես, ինչպես Թուրքիային

© Sputnik / Inna GrishukБеженцы на белорусско-польской границе
Беженцы на белорусско-польской границе - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Լեհաստանի ու Բելառուսի սահմանին միգրանտների հետ կապված ճգնաժամի լուծումը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է Եվրամիությանը օգնել Բելառուսին միգրանտների հետ կապված հարցում այնպես, ինչպես Թուրքիային էր օգնում նույնատիպ իրավիճակում:
«Չի կարելի տարբեր մոտեցումներ ու տարբեր ստանդարտներ կիրառել, ասենք, Իտալիայի ու Լեհաստանի նկատմամբ, երբ Բրյուսելում դիտարկվում է, թե ինչպես են Վարշավան ու Հռոմն իրենց պահում այդ երկրներ մեկնող միգրանտների հոսքի նկատմամբ»,- ասել է լրագրողներին Լավրովը՝ ամփոփելով պետությունների հետ հարաբերությունների գծով Սուրբ Աթոռի քարտուղար Պաուլ Ռիչարդ Գալահերի հետ բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիայում գնացքը վրաերթի է ենթարկել մի խումբ միգրանտների
Նախարարը հիշեցրել է, որ երբ փախստականները Թուրքիայից մեկնում էին ԵՄ, Բրյուսելը ֆինանսավորում էր հատկացնում, որ նրանք մնան Թուրքիայի տարածքում։ Ինչու չի կարելի օգնել նաև Բելառուսին, որ երկիրը կարողանա փախստականների համար նորմալ պայմաններ ապահովել։
Լավրովը նաև նշել է, որ բելառուսա-լեհական ու բելառուսա-լիտվական սահմանների միգրացիոն ճգնաժամը պետք է կարգավորվի միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանմամբ:
Колонна мигрантов на границе: кадры минобороны Польши - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Միգրանտները վրաններ են տեղադրել Լեհաստանի սահմանի հետ չեզոք տարածքում
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն նոյեմբերի 8-ին հայտնել էր, որ Ասիայի ու Աֆրիկայի երկրներից փախստականների մեծաթիվ խումբ է ուղևորվել Լեհաստանի հետ Բելառուսի սահմանի ուղղությամբ: Երեկոյան գերատեսչությունում ասել էին, որ փախստականների հետ կապված իրադրությունը Լեհաստանի հետ սահմանին մնում է ծայրահեղ լարված։ Լեհական սահմանային պատնեշների առջև կանգ են առել ավելի քան 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի թվով կանայք ու երեխաներ: Լեհ ուժայինները չեն թողել, որ նրանք մուտք գործեն երկիր։
Լիտվան, Լատվիան ու Լեհաստանը վերջերս հաճախ են հաղորդում Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը հերքում է բոլոր մեղադրանքները։
Եվրամիությունը չի ֆինանսավորի Բելառուսի հետ սահմանին պատերի կառուցումը
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Լեհաստանի նախագահը Բելառուսի հետ սահմանակից տարածքներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, սահմանի պահպանությանը ներգրավված են բանակն ու ոստիկանությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը ԵՄ երկրներ․ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով «ո՛չ փող կա, ո՛չ ուժ»։ Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայից, Լեհաստանից ու Լատվիայից միգրանտներին բելառուսական տարածք արտաքսելու մասին:
Լրահոս
0