00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հաջորդ տարի այս օրը նախագահականում կլինեմ». գնդապետ Ավագյանի` պատերազմով բեկված նպատակը

© Photo : provided by Hovhannes Avagyan's familyԳնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանը
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Բաժանորդագրվել
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանը 44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում է եղել` զինվորների է շրջափակումից հանել, անհրաժեշտության դեպքում` խրամատ փորել։ Նա զոհվել է հրադադարից երկու օր առաջ` Շուշիի մատույցներում, այդպես էլ չհասնելով իր գլխավոր նպատակին։
–Պապա՜, պապա՜,–մոր գրկում նստած 2-ամյա Էվելինան հոր` պատերազմում զոհված գնդապետ Հովհաննես Ավագյանի լուսանկարներն է ցույց տալիս, իսկ հետո մայրիկին նայում և նորից մանկական զրնգուն ձայնով ասում,- պապա՜։
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Էվելինան
Գնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Էվելինան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Գնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Էվելինան
Ավագյանի հոր, կնոջ և երեք դստրերի հետ մի սեղանի շուրջ հավաքված` զրուցում ենք, ու մի պահ շփոթված գնդապետին փոխարեն գեներալով եմ կոչում Ավագյանին. կինը` Ինեսա Դանգալյանը, ժպտում է և ասում, որ ամուսնու նպատակն այդ կոչմանն արժանանալն էր։ Հետմահու Արցախի հերոսի կոչման, ՀՀ-ում և Արցախում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած ՊԲ փոխհրամանատարն այս տարի գեներալի վաստակած կոչումը պետք է ստանար։
«2020-ի սեպտեմբերի 21-ին ընտանիքով Շուշիում էինք, և Հովիկը մեզ ասաց` հաջորդ տարի այս օրը ես կլինեմ նախագահականում և գեներալի կոչում կստանամ։ Նա գիտեր` ինչ ճանապարհ է ընտրել և ուր է գնում. ճանապարհն իր ձեռքով էր հարթում»,–ասում է տիկին Ինեսան։
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հովհաննես Ավագյանի կինը՝ Ինեսա Դանգալյանը
Գնդապետ Հովհաննես Ավագյանի կինը՝ Ինեսա Դանգալյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Գնդապետ Հովհաննես Ավագյանի կինը՝ Ինեսա Դանգալյանը
Ավագյանը նախ ֆիզմաթ դպրոցն էր ոսկե մեդալով ավարտել, որից հետո տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» բաժինը կարմիր դիպլոմով ավարտել: Կնոջ խոսքով` պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հորդորել է ամուսնուն զինվորական մասնագիտությամբ կրթությունը շարունակել, քանի որ մեր բանակին տնտեսագետներ են պետք։ Ավագյանը համաձայնել և ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ապա զիվորական ծառայության անցնում Թալիշում, Մատաղիսում...
Դրանից հետո ռազմական կրթությունն Ավագյանը շարունակել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում և այն ավարտել կարմիր դիպլոմով։ Իսկ տարիներ անց նա Ռուսաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում է սովորել և կրկին ոսկե մեդալով ավարտել: Մոսկվայի գենշտաբի ակադեմիայի պատին նրա անունը ոսկե տառերով են գրել։ Երբ նրան ՌԴ Զինված ուժերի ԳՇ պետ Վալերի Գերասիմովը շնորհավորել է և հարցրել, թե որտե՞ղ է ծառայության անցնելու, Ավագյանը պատասխանել է. «Որտեղ հայրենիքս կուղարկի»։
© Photo : provided by Hovhannes Avagyan's familyԳնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանը
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանը
«Մեծ և փոքր աղջիկներս Մոսկվայում են ծնվել, և միայն միջնեկս է Հայաստանում ծնվել։ Մեզ համար շատ դժվար էր, քանի որ անընդհատ տեղից տեղ էինք գնում Հովիկի հետ: Մյուս կողմից, չնայած դժվարություններին, նախընտրում էինք ամուսնուս կողքին լինել` միասին ավելի հեշտ էր ամեն ինչ։ Մենք երկուսս էլ երևանցի ենք, սակայն Երևանում երբեք չենք ապրել միասին»,–ասում է տիկին Ինեսան։
Կինը պատմում է, որ 2019-ին` Մոսկվայի ակադեմիայում կրթություն ստանալուց հետո, Ավագյանը նշանակվել էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ և կարծես հույս կար Երևանում ապրելու, սակայն ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն առաջարկել է ամուսնուն իր տեղակալը լինել։ Ավագյանը համաձայնել է և ընտանիքով տեղափոխվել Արցախ։ Գնդապետի ավագ դուստրը` Նելլին, հիացմունքով է նշում, որ Արցախի իրենց տան մի պատուհանից Ստեփանակերտն էր երևում, մյուսից` Շուշին։ Նելլին և քույրը` Մանեն, նշում են, որ իրենց համար Արցախում ապրելը, դպրոց գնալն ամենևին էլ դժվար չէր, քանի որ հայրը մինչ այդ Արցախով «այնքան էր պտտացրել» նրանց, որ արդեն հարազատ էին զգում իրենց այնտեղ։
«Դասընկերներս հարցնում էին, թե Արցախում որտեղ եմ եղել, և պատասխանիցս հետո ասում, որ իրենք անգամ չեն հասցրել այդքան վայր այցելել։ Հայրիկից ես շատ բան եմ սովորել` առաջին հերթին սովորել եմ, որ եթե մի բան շատ ես ուզում, վստահորեն կարող ես հասցնել դա անել` չհասցնել չկա։ Նա ինձ նպատակասլաց լինել է սովորեցրել իր իսկ օրինակով»,–ասում է Նելլին։
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հովհաննես Ավագյանի աղջիկները հետևում են մոր հարցազրույցին
Գնդապետ Հովհաննես Ավագյանի աղջիկները հետևում են մոր հարցազրույցին - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Գնդապետ Հովհաննես Ավագյանի աղջիկները հետևում են մոր հարցազրույցին
Նա հետաքրքիր մի պատմություն է ներկայացնում. հայրը սիրել է անակնկալներ անել կնոջը. անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ, տիկին Ինեսայի ծննդյան օրը, նա մարտի դաշտից էլ ծաղիկներ է պատվիրել և ուղարկել կնոջը։ Ավելին, դեռ հեռավոր 1990-ականներին Հովհաննես Ավագյանը կնոջը նոթատետր և ծաղկեփունջ է նվիրել, որից մի վարդ կինն առանձնացրել և նոթատետրի մեջ չորացրել է։ Վերջերս պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները «Զինվորի տանը» կոմպոզիցիաներ պետք է պատրաստեին և վաճառեին։ Տիկին Ինեսան այդ վարդը տարել է այնտեղ և խնդրել ինչ–որ բան սարքել դրանից։ Կինը ժպիտով է նշում` Գևորգ անունով մի տղա երկրորդ կյանք է տվել ծաղկին` թիթեռներով կոմպոզիցիա սարքելով և այն նվիրել է տիկին Ինեսային։
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Ավագյանի չորացրած վարդով կոմպոզիցիան
Հովհաննես Ավագյանի չորացրած վարդով կոմպոզիցիան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Հովհաննես Ավագյանի չորացրած վարդով կոմպոզիցիան
Ավագյանների ընտանիքում ամեն ինչ գլխիվայր շրջվել է 2020-ի սեպտեմբերին, երբ Արցախ տեղափոխվելուց 3 ամիս անց պատերազմն է սկսվել։ 2020-ի սեպտեմբերի 27-ին տիկին Ինեսան ամուսնուն աշխատանքի է ճանապարհել, իսկ կարճ ժամանակ անց ուժեղ պայթյուն լսել։ Կինը հիշում է` պատուհանից տեսել է, որ դիմացի սարի վրա արկերի անձրև է տեղում։ Երեխաներին հավաքել ու պատրաստվել է նկուղ իջնել, երբ ամուսինը զանգել ու հարցուփորձ է արել` ի՞նչ են անում։ Տիկին Ինեսան հանգիստ տոնով պատասխանել է, որ ամեն ինչ լավ հասկանում է և նկուղ են իջնում։ «Ապրեք»,–ասել է ամուսինը և դրանից հետո 5 օր նրանից որևէ լուր չեն ստացել։
Կնոջ խոսքով` ամուսինը երբեք «գործը տուն չի տարել» և պատերազմի օրերին էլ նա ոչինչ այդ թեմայով չի խոսել, իսկ երբ կինը հարցրել է` հաղթելո՞ւ ենք, Ավագյանը փոխել է թեման։ Գնդապետի հայրը` Սոս Ավագյանը, պատմում է, որ պատերազմի օրերին տղան եղել է ամենաթեժ տեղերում` Մատաղիսից մինչև Ջրական։
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հովհաննես Ավագյանի հայրը՝ Սոսը
Գնդապետ Հովհաննես Ավագյանի հայրը՝ Սոսը - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Գնդապետ Հովհաննես Ավագյանի հայրը՝ Սոսը
«Չնայած ի պաշտոնե տղաս չպետք է առաջնագծում լիներ, սակայն նա տեղում չի մնացել ու քարտեզներ գծել` զինվորի կողքին է եղել։ Ոչ ոք չի էլ իմացել, որ նա բանակի փոխհրամանատարն է. անհրաժեշտության դեպքում զինվորի հետ հավասար խրամատ է փորել։ Զինվորները պատմում էին, որ Մատաղիսում շրջափակումից է շատերին հանել։ Մինչև վերջ կռիվ է տվել. առողջական խնդիրներ է ունեցել, ոտքը ջուր է լցվել, սակայն կաղալով էլ շարունակել է իր գործը»,–ասում է հայրը։
Ավագյանը զոհվել է հրադադարից երկու օր առաջ` նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում։ Գնդապետի հայրը նշում է` ինչպե՞ս և ինչո՞ւ է նոյեմբերի 7-ին որդին Շուշի գնացել, եթե ամսի 5-ին այն արդեն պաշարված էր՝ միայն գնդապետը գիտի այդ հարցի պատասխանը։
© Photo : provided by Hovhannes Avagyan's familyԳնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները - Sputnik Արմենիա
1/9
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները
© Photo : provided by Hovhannes Avagyan's familyԳնդապետ Հովհաննես Ավագյանն տիկնոջ՝ Ինեսա Դանգալյանի հետ
Գնդապետ Հովհաննես Ավագյանն տիկնոջ՝ Ինեսա Դանգալյանի հետ - Sputnik Արմենիա
2/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանն տիկնոջ՝ Ինեսա Դանգալյանի հետ
© Photo : provided by Hovhannes Avagyan's familyԳնդապետ Հովհաննես Ավագյանը
Գնդապետ Հովհաննես Ավագյանը - Sputnik Արմենիա
3/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանը
© Photo : provided by Hovhannes Avagyan's familyԳնդապետ Հովհաննես Ավագյանն ընտանիքի հետ
Գնդապետ Հովհաննես Ավագյանն ընտանիքի հետ - Sputnik Արմենիա
4/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանն ընտանիքի հետ
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալներն ու պատվոգրերը
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալներն ու պատվոգրերը - Sputnik Արմենիա
5/9
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալներն ու պատվոգրերը
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Մանեն
Գնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Մանեն - Sputnik Արմենիա
6/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Մանեն
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հովհաննես Ավագյանի ընտանիքը
Գնդապետ Հովհաննես Ավագյանի ընտանիքը - Sputnik Արմենիա
7/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանի ընտանիքը
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները - Sputnik Արմենիա
8/9
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները
© Sputnik / Asatur YesayantsԳնդապետ Հովհաննես Ավագյանի ավագ դուստրը՝ Նելլին
Գնդապետ Հովհաննես Ավագյանի ավագ դուստրը՝ Նելլին - Sputnik Արմենիա
9/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանի ավագ դուստրը՝ Նելլին
1/9
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները
2/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանն տիկնոջ՝ Ինեսա Դանգալյանի հետ
3/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանը
4/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանն ընտանիքի հետ
5/9
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալներն ու պատվոգրերը
6/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Մանեն
7/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանի ընտանիքը
8/9
Գնդապետ, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանի մեդալները
9/9
Գնդապետ Հովհաննես Ավագյանի ավագ դուստրը՝ Նելլին
Ծանր լռություն է տիրում, բոլորը մտքերի մեջ են ընկնում և միայն փոքրիկ Էվելինան է նորից «պապա՜» բացականչում։ Սոս Ավագյանը խորը շունչ է քաշում և ասում` եթե որդին ողջ մնար և իրականությունը տեսներ, այս ամենը չէր տանի։ Նորից ծանր լռություն է տիրում. փորձում եմ թեման փոխել, զրույցն ավարտել, սակայն Հովհաննես Ավագյանի կինը նշում է` երբեմն իրեն բռնացնում է այն մտքի վրա, որ Շուշիում է և փորձում է ամուսնուն այնտեղից դուրս բերելու ելքեր գտնել...
Տիկին Ինեսան հավելում է` հիմա փորձում է ամուսնու պես ապրել` չչարանալ, չդատարկվել...
Լրահոս
0