https://arm.sputniknews.ru/20211109/ankakh-shaharkumneric-artsrun-hovhannisjany-hamadzajnel-e-handznazhoghvovi-pvordzaget-darnal--35136315.html
«Անկախ շահարկումներից». Արծրուն Հովհաննիսյանը համաձայնել է հանձնաժողովի փորձագետ դառնալ
«Անկախ շահարկումներից». Արծրուն Հովհաննիսյանը համաձայնել է հանձնաժողովի փորձագետ դառնալ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է նաև Հայաստանի... 09.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-09T11:48+0400
2021-11-09T11:48+0400
2021-11-09T11:50+0400
արծրուն հովհաննիսյան
փորձագետ
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25190310_0:0:1601:901_1920x0_80_0_0_96d0bb348c1da99e01e4a9c80ceae7aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Հովհաննիսյանին առաջարկվել է հանձնաժողովի փորձագետ դառնալ։ «Արծրուն Հովհաննիսյանը սիրով ընդունել է այդ առաջարկը։ Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում, քանի որ նա ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերի ակունքներից սկսած։ Յուրաքանչյուր մարդու, որն իր անկեղծ ներդրումն է առաջարկել և մեր երկրի ապագային միտված գործողություններում ձեռք է մեկնել, մեր հանձնաժողովը պետք է նկատի նրան` անկախ շահարկումներից»,–ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով` շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր մեր կյանքից վերանան։ Նշենք, որ ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար և ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին մեղադրում են նպատակաուղղված ստի և արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ փաստերը թաքցնելու մեջ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Հովհաննիսյանը չի կարող փորձագետ լինել խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում։ Նրա խոսքով` այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել իրեն։ Ըստ Նազարյանի` փորձագետ նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս թեկնածուն պետք է ներկայացվի հանձնաժողովի անդամներին։
https://arm.sputniknews.ru/20211103/artsrun-hvovhannisjany-chi-karvogh-azh-um-pvordzaget-ashkhatel-na-pataskhanvogh-kvoghm-e-patgamavor-34948589.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25190310_93:0:1416:992_1920x0_80_0_0_71b60113fb5053a413bfbffd752967ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծրուն հովհաննիսյան, փորձագետ, հանձնաժողով
արծրուն հովհաննիսյան, փորձագետ, հանձնաժողով
«Անկախ շահարկումներից». Արծրուն Հովհաննիսյանը համաձայնել է հանձնաժողովի փորձագետ դառնալ
11:48 09.11.2021 (Թարմացված է: 11:50 09.11.2021) ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Հովհաննիսյանին առաջարկվել է հանձնաժողովի փորձագետ դառնալ։
«Արծրուն Հովհաննիսյանը սիրով ընդունել է այդ առաջարկը։ Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում, քանի որ նա ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերի ակունքներից սկսած։ Յուրաքանչյուր մարդու, որն իր անկեղծ ներդրումն է առաջարկել և մեր երկրի ապագային միտված գործողություններում ձեռք է մեկնել, մեր հանձնաժողովը պետք է նկատի նրան` անկախ շահարկումներից»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր մեր կյանքից վերանան։
Նշենք, որ ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար և ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին մեղադրում են նպատակաուղղված ստի և արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ փաստերը թաքցնելու մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Հովհաննիսյանը չի կարող փորձագետ լինել խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում։ Նրա խոսքով` այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել իրեն։ Ըստ Նազարյանի` փորձագետ նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս թեկնածուն պետք է ներկայացվի հանձնաժողովի անդամներին։