https://arm.sputniknews.ru/20211108/shushii-mot-viravorvatsneric-meki-vitshaky-tsanr-e-35119475.html
Շուշիի մոտ վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է
Շուշիի մոտ վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել... 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T19:45+0400
2021-11-08T19:45+0400
2021-11-08T19:53+0400
արցախ
վիրավոր
շուշի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24695537_0:0:1600:901_1920x0_80_0_0_9aadf46730cd2ff80377b9b4078cfbdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն: Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ, պարանոցի շրջանում՝ բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում է, ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք, փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա: Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման: Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության: Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր:Հիշեցնենք, որ այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:Վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկը մահացել է։
https://arm.sputniknews.ru/20211010/adrbejanakan-koghmi-krakocneric-arcakhi-khaghagh-bnakich-e-zohvel-rd-pn-hajtararutjuny---34147079.html
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/01/24695537_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2972fd16b5e72db484b170c45bd8628e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, վիրավոր, շուշի
Շուշիի մոտ վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է
19:45 08.11.2021 (Թարմացված է: 19:53 08.11.2021) ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության
առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ, պարանոցի շրջանում՝ բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում է, ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք, փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
10 հոկտեմբերի 2021, 20:42
Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման: Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության: Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր:
Հիշեցնենք, որ այսօր մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկը մահացել է։