https://arm.sputniknews.ru/20211108/pentagvoni-ghekavari-tbilisjan-ajcic-parz-dardzav-vor-33-dzevachapy-amni-hamar-ynduneli-che-35101793.html
Պենտագոնի ղեկավարի թբիլիսյան այցից պարզ դարձավ, որ «3+3» ձևաչափը ԱՄՆ–ի համար ընդունելի չէ
Պենտագոնի ղեկավարի թբիլիսյան այցից պարզ դարձավ, որ «3+3» ձևաչափը ԱՄՆ–ի համար ընդունելի չէ
Sputnik Արմենիա
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «3+3»... 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T15:27+0400
2021-11-08T15:27+0400
2021-11-08T15:30+0400
ռադիո
հայաստան
ռուսաստան
կովկաս
հայաստան–իրան գործակցություն
թուրքիա
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/06/35062426_0:0:1600:901_1920x0_80_0_0_fd1d8b6445180798c1085e002995dd34.jpg
Մելիքյան. ԱՄՆ–ն սատարելու է Վրաստանին և դեմ է լինելու, որ Արևմուտքին դուրս թողնեն Հվ. Կովկասից
Sputnik Արմենիա
Մելիքյան. ԱՄՆ–ն սատարելու է Վրաստանին և դեմ է լինելու, որ Արևմուտքին դուրս թողնեն Հվ. Կովկասից
Վրաստանի դիրքորոշումը չի փոխվել. պաշտոնական Թբիլիսին «3+3» ձևաչափը տեսնում է որպես ռիսկային, քանի որ Արևմուտքը մեր տարածաշրջանով սահմանափակվող ֆորմատից դուրս է մնում, ինչը Վրաստանի համար անընդունելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։Նրա խոսքով` դրանից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ տվյալ ֆորմատն ԱՄՆ–ի համար նույնպես ընդունելի չէ, ուստի ամերիկյան կողմը ցույց տվեց, որ սատարում է Վրաստանին ու նրա պլատֆորմին, որը չի սահմանափակվում տարածաշրջանային պետություններով և բոլոր շահագրգիռ կողմերին թույլ է տալիս մասնակցել խաղաղապահ գործընթացին ու միանալ հիմնախնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու առաջարկին։Անդրադառնալով այն հարցին, թե Վրաստանը, մերժելով «3+3» ձևաչափը, տարածաշրջանային գործընթացներից դուրս չի՞ թողնում արդյոք իր հուսալի գործընկեր Միացյալ Նահանգներին ևս, Մելիքյանն ընդգծեց, որ այսօր «3+3» ձևաչափը դեռ գոյություն չունի, դրա մասին միայն խոսում են, այդ ամենը, ինչպես և վրացական պլատֆորմը, դեռ առաջարկ է, լոկ գաղափար, որը դեռ իրականացված նախագիծ չէ։ Ըստ նրա` Վրաստանն է ի վերջո այն երկիրը, որը Հարավային Կովկասում կապում է իր հարևաններին, իսկ ԱՄՆ–ն շարունակելու է սատարել Վրաստանին և դեմ է լինելու, որ Արևմուտքին մեր տարածաշրջանից դուրս թողնեն տարբեր առաջարկներով։Ժամանակն է, որ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխվեն. Զախարովան` «3+3» ձևաչափի մասինՀիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը:Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ:
https://arm.sputniknews.ru/20211106/tehrani-u-baqvi-mijev-taradzajnutjunnery-hartvel-en-irany-kvoghm-e-33-dzevachapin-35063730.html
թուրքիա
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/06/35062426_110:0:1534:1068_1920x0_80_0_0_4d17f09f64f097805c7cad391fa0dadf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, կովկաս, հայաստան–իրան գործակցություն, թուրքիա, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, ամն, «3+3» ձևաչափ, պոդկաստ
հայաստան, ռուսաստան, կովկաս, հայաստան–իրան գործակցություն, թուրքիա, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, ամն, «3+3» ձևաչափ, պոդկաստ
Պենտագոնի ղեկավարի թբիլիսյան այցից պարզ դարձավ, որ «3+3» ձևաչափը ԱՄՆ–ի համար ընդունելի չէ
15:27 08.11.2021 (Թարմացված է: 15:30 08.11.2021) Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «3+3» ձևաչափում Վրաստանի ընդգրկման հնարավորությանն ու նրա միջոցով ԱՄՆ–ի ազդեցության հեռանկարին։
Վրաստանի դիրքորոշումը չի փոխվել. պաշտոնական Թբիլիսին «3+3» ձևաչափը տեսնում է որպես ռիսկային, քանի որ Արևմուտքը մեր տարածաշրջանով սահմանափակվող ֆորմատից դուրս է մնում, ինչը Վրաստանի համար անընդունելի է։
Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Մյուս կողմից առաջ է քաշվում վրացական պլատֆորմի գաղափարը, որն անմիջականորեն սատարվում է Վաշինգտոնի կողմից, և այդ ամենն ավելի արտահայտվեց Պենտագոնի ղեկավարի` Վրաստան կատարած այցի ժամանակ, երբ վերջինս քննադատեց «3+3» ձևաչափն ու Ռուսաստանին»,– նշեց վրացագետը։
Նրա խոսքով` դրանից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ տվյալ ֆորմատն ԱՄՆ–ի համար նույնպես ընդունելի չէ, ուստի ամերիկյան կողմը ցույց տվեց, որ սատարում է Վրաստանին ու նրա պլատֆորմին, որը չի սահմանափակվում տարածաշրջանային պետություններով և բոլոր շահագրգիռ կողմերին թույլ է տալիս մասնակցել խաղաղապահ գործընթացին ու միանալ հիմնախնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու առաջարկին։
Անդրադառնալով այն հարցին, թե Վրաստանը, մերժելով «3+3» ձևաչափը, տարածաշրջանային գործընթացներից դուրս չի՞ թողնում արդյոք իր հուսալի գործընկեր Միացյալ Նահանգներին ևս, Մելիքյանն ընդգծեց, որ այսօր «3+3» ձևաչափը դեռ գոյություն չունի, դրա մասին միայն խոսում են, այդ ամենը, ինչպես և վրացական պլատֆորմը, դեռ առաջարկ է, լոկ գաղափար, որը դեռ իրականացված նախագիծ չէ։ Ըստ նրա` Վրաստանն է ի վերջո այն երկիրը, որը Հարավային Կովկասում կապում է իր հարևաններին, իսկ ԱՄՆ–ն շարունակելու է սատարել Վրաստանին և դեմ է լինելու, որ Արևմուտքին մեր տարածաշրջանից դուրս թողնեն տարբեր առաջարկներով։
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը:
Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ: