https://arm.sputniknews.ru/20211108/hnagetnery-afrvoditei-ev-divonisvosi-5000-amja-ardzanneri-glukhner-en-hajtnaberel-35092343.html
Հնագետներն Աֆրոդիտեի և Դիոնիսոսի 5000-ամյա արձանների գլուխներ են հայտնաբերել
Հնագետներն Աֆրոդիտեի և Դիոնիսոսի 5000-ամյա արձանների գլուխներ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Հին հունական քաղաքում հնագետները Աֆրոդիտեի և Դիոնիսոսի քարե գլուխներ են հայտնաբերել: 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T12:16+0400
2021-11-08T12:16+0400
2021-11-08T12:16+0400
թուրքիա
հունաստան
արձան
հնագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35088261_0:83:1600:983_1920x0_80_0_0_ac1365c068c7b94630249a42b7620908.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում գտնվող Ազայնոյ քաղաքի տարածքում հնագետները հայտնաբերել են հին հունական աստվածների՝ Աֆրոդիտեին և Դիոնիսոսի քարե գլուխները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Արձանների մարմինները նախորդ պեղումների ժամանակ էին հայտնաբերվել։ Իսկ հիմա գիտնականները փորել-հանել են մոտ 5000 տարի առաջ կրաքարից քանդակված գլուխները։ Նրանց խոսքով՝ գտածոները շատ կարևոր են հետագա ուսումնասիրությունների համար։ Դրանք ցույց են տալիս, որ Հին Հունաստանի քաղաքական մշակույթը գոյություն է ունեցել երկար ժամանակ՝ առանց կորցնելու իր նշանակությունը Հռոմեական դարաշրջանում։ Թե ինչից են տուժել գեղեցկության աստվածուհու և գինեգործության աստծու արձանները, առայժմ պարզ չէ։Հնագետները կարծում են, որ այստեղ կարող էր քանդակների արվեստանոց կամ առողջարանական համալիր տեղակայված լինել։ Այդ միտքը նրանցի մոտ ծագել էր օգոստոսին հայտնաբերված գտածոյից հետո։ Այն ժամանակ նրանք հայտարարել էին, որ հողի տակ հայտնաբերել և հանել են Հին Հունաստանի առողջության և մաքրության աստվածուհի Հիգիեայի արձանի մի մասը։Համարվում է, որ Այզանոյ անտիկ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա. 3300թ․-ին։ Հելլենիստական դարաշրջանում այն ձեռքից ձեռք է անցել Պերգամոնի թագավորության և Բյութանիայի միջև, իսկ մ․թ․ա. 133 թ․-ին անցել է Հռոմին։
https://arm.sputniknews.ru/20211011/israjelci-hnagetnery-15-hazar-tarekan-hskajakan-ginu-gortsaran-en-hajtnaberel-34182300.html
թուրքիա
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35088261_90:0:1510:1065_1920x0_80_0_0_092e8a6bf902e2428a991df972b1732e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հունաստան, արձան, հնագետ
թուրքիա, հունաստան, արձան, հնագետ
Հնագետներն Աֆրոդիտեի և Դիոնիսոսի 5000-ամյա արձանների գլուխներ են հայտնաբերել
Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Հին հունական քաղաքում հնագետները Աֆրոդիտեի և Դիոնիսոսի քարե գլուխներ են հայտնաբերել:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում գտնվող Ազայնոյ քաղաքի տարածքում հնագետները հայտնաբերել են հին հունական աստվածների՝ Աֆրոդիտեին և Դիոնիսոսի քարե գլուխները, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Արձանների մարմինները նախորդ պեղումների ժամանակ էին հայտնաբերվել։ Իսկ հիմա գիտնականները փորել-հանել են մոտ 5000 տարի առաջ կրաքարից քանդակված գլուխները։ Նրանց խոսքով՝ գտածոները շատ կարևոր են հետագա ուսումնասիրությունների համար։ Դրանք ցույց են տալիս, որ Հին Հունաստանի քաղաքական մշակույթը գոյություն է ունեցել երկար ժամանակ՝ առանց կորցնելու իր նշանակությունը Հռոմեական դարաշրջանում։ Թե ինչից են տուժել գեղեցկության աստվածուհու և գինեգործության աստծու արձանները, առայժմ պարզ չէ։
11 հոկտեմբերի 2021, 22:33
Հնագետները կարծում են, որ այստեղ կարող էր քանդակների արվեստանոց կամ առողջարանական համալիր տեղակայված լինել։ Այդ միտքը նրանցի մոտ ծագել էր օգոստոսին հայտնաբերված գտածոյից հետո։ Այն ժամանակ նրանք հայտարարել էին, որ հողի տակ հայտնաբերել և հանել են Հին Հունաստանի առողջության և մաքրության աստվածուհի Հիգիեայի արձանի մի մասը։
Համարվում է, որ Այզանոյ անտիկ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա. 3300թ․-ին։ Հելլենիստական դարաշրջանում այն ձեռքից ձեռք է անցել Պերգամոնի թագավորության և Բյութանիայի միջև, իսկ մ․թ․ա. 133 թ․-ին անցել է Հռոմին։