https://arm.sputniknews.ru/20211108/hapk-erkrneri-ankhakht-eghbajrutjun-2021-khaghaghapah-varzhanqnery-kanckacven-tatarstanum-35087995.html
ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները կանցկացվեն Թաթարստանում
ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները կանցկացվեն Թաթարստանում
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1700 մարդ՝ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T09:38+0400
2021-11-08T09:38+0400
2021-11-08T09:45+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
զորավարժություններ
հայաստան և հապկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34406837_0:0:1600:901_1920x0_80_0_0_d4f57846101615289050e088ee8d291e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ իրականացվող «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները մեկնարկում են այսօր, Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում, դրանք կտևեն մինչև նոյեմբերի 12-ը: Գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները, հաղորդում է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:««Անխախտ եղբայրություն - 2021» զորավարժության ընթացքում զորքերը կցուցադրեն ՀԱՊԿ ուժերի մարզվածությունը պահանջված թեմայի՝ հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում»,-ասել է զորավարժության ղեկավար, Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողության ծրագրման և անցկացման, փախստականների ճամբարի համատեղ կազմակերպման և դրա պաշտպանության, մարդասիրական բեռով շարասյուների ուղեկցման, բլոկպոստերում ծառայության հարցերը: Վարժանքները կեզրափակվեն բնակավայրի արգելափակման մարտավարական դրվագով և նրանց ոչնչացմամբ, որը, ըստ սցենարի, զավթել են ապօրինի զինված խմբավորումները։ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերը զորավարժություններ կանցկացնեն ՌԴ–ումԸնդհանուր առմամբ զորավարժությունների կմասնակցի 1,7 հազար մարդ՝ ՀԱՊԿ մասնակից երկրների զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Զինծառայողները կներգրավեն ավելի քան 300 միավոր սպառազինություն, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական շրջանի ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։
https://arm.sputniknews.ru/20211104/hapk-glkhavor-qartughari-liazvorutjunnery-kavogh-en-vaghazhamket--dadarecvel-erevany-dem-che-34978094.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/12/34406837_47:0:1375:996_1920x0_80_0_0_b61fe76377d7fb1f53bf8c3e4ab99bbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, զորավարժություններ, հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, զորավարժություններ, հայաստան և հապկ
ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները կանցկացվեն Թաթարստանում
09:38 08.11.2021 (Թարմացված է: 09:45 08.11.2021) Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1700 մարդ՝ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ իրականացվող «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները մեկնարկում են այսօր, Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում, դրանք կտևեն մինչև նոյեմբերի 12-ը: Գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները, հաղորդում է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
««Անխախտ եղբայրություն - 2021» զորավարժության ընթացքում զորքերը կցուցադրեն ՀԱՊԿ ուժերի մարզվածությունը պահանջված թեմայի՝ հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում»,-ասել է զորավարժության ղեկավար, Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողության ծրագրման և անցկացման, փախստականների ճամբարի համատեղ կազմակերպման և դրա պաշտպանության, մարդասիրական բեռով շարասյուների ուղեկցման, բլոկպոստերում ծառայության հարցերը: Վարժանքները կեզրափակվեն բնակավայրի արգելափակման մարտավարական դրվագով և նրանց ոչնչացմամբ, որը, ըստ սցենարի, զավթել են ապօրինի զինված խմբավորումները։
Ընդհանուր առմամբ զորավարժությունների կմասնակցի 1,7 հազար մարդ՝ ՀԱՊԿ մասնակից երկրների զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Զինծառայողները կներգրավեն ավելի քան 300 միավոր սպառազինություն, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական շրջանի ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։