https://arm.sputniknews.ru/20211108/erevani-haghtanak-taghamasum-36amja-tghamardu-en-spanel-35088564.html
Երևանի «Հաղթանակ» թաղամասում 36–ամյա տղամարդու են սպանել
Երևանի «Հաղթանակ» թաղամասում 36–ամյա տղամարդու են սպանել
Sputnik Արմենիա
Նախնական տեղեկություններով` սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T10:23+0400
2021-11-08T10:23+0400
2021-11-08T10:25+0400
սպանություն
երևան
տղամարդ
դանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1477/41/14774129_0:166:1601:1066_1920x0_80_0_0_a508e819b27ba754d6914cde013418fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղ) այսօր սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 00:40-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր: Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Նրա հագուստի և դեմքին վրա կային արնանման հետքեր:Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել:
https://arm.sputniknews.ru/20211107/hrazdanum-mahvan-elqov-vraert-e-teghi-unecel-35085558.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1477/41/14774129_82:0:1505:1067_1920x0_80_0_0_1ce9572f128f958359140eec8e0a8f5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, երևան, տղամարդ, դանակ
սպանություն, երևան, տղամարդ, դանակ
Երևանի «Հաղթանակ» թաղամասում 36–ամյա տղամարդու են սպանել
10:23 08.11.2021 (Թարմացված է: 10:25 08.11.2021) Նախնական տեղեկություններով` սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղ) այսօր սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է
Shamsyan.com-ը, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 00:40-ի սահմաններում:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր: Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Նրա հագուստի և դեմքին վրա կային արնանման հետքեր:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: