https://arm.sputniknews.ru/20211108/atsharkut-hamajnqum-teghadrvel-e-paterazmum-zvohvats-davit-shahnazarjani-kisandrin-35106775.html
Աճարկուտում տեղադրվել է 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին
Աճարկուտում տեղադրվել է 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին
Sputnik Արմենիա
Ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։ 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T16:58+0400
2021-11-08T16:58+0400
2021-11-08T17:01+0400
արցախյան պատերազմ
արցախ
զոհ
դավիթ շահնազարյան
հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արձան
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35106408_0:49:1024:626_1920x0_80_0_0_eaa50714db75a6c1a6e6cb1189b61f1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։Նշվում է, որ նոյեմբերի 7–ին կայացած միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35106408_155:0:990:626_1920x0_80_0_0_ede96980b97b0e0c8e6ec256885164d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, արցախ, զոհ, դավիթ շահնազարյան, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արձան, խաղաղապահներն արցախում
արցախյան պատերազմ, արցախ, զոհ, դավիթ շահնազարյան, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արձան, խաղաղապահներն արցախում
Աճարկուտում տեղադրվել է 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին
16:58 08.11.2021 (Թարմացված է: 17:01 08.11.2021) Ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նոյեմբերի 7–ին կայացած միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։
«Դավիթը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու օր առաջ՝ Շուշիի մատույցներում»,–նշված է հայտարարության մեջ:
Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: