https://arm.sputniknews.ru/20211108/ajs-voraki-mrcum-angam-hkhsh-um-chi-eghel-hh-um-kkajana-brncqamarti-evrvopaji-arajnutjuny-35106973.html
Այս որակի մրցում անգամ ՀԽՍՀ-ում չի եղել. ՀՀ-ում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը
Այս որակի մրցում անգամ ՀԽՍՀ-ում չի եղել. ՀՀ-ում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը
Sputnik Արմենիա
Կարեն Գիլոյանը խոստացավ, որ նաև 2023թ-ին Եվրոպայի մեկ այլ առաջնություն կանցկացվի Հայաստանում։ 08.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-08T17:01+0400
2021-11-08T17:01+0400
2021-11-08T17:03+0400
բռնցքամարտիկ
բռնցքամարտ
հայաստան
արթուր ալեքսանյան
սիմոն մարտիրոսյան
կարեն գիլոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448757_0:0:1600:901_1920x0_80_0_0_2dd3c762c5a4cab773efbc589ffd63a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. 2022թ-ի մայիսին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն կանցկացվի: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:«Այս որակի մրցում անգամ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: Այնպես որ, սա լուրջ նվաճումների մեջ արձանագրեք, խնդրեմ»,- ասաց նա:Կարեն Գիլոյանը խոստացավ, որ նաև 2023թ-ին Եվրոպայի մեկ այլ առաջնություն կանցկացվի Հայաստանում, բայց արդեն ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, բայց միայն այն դեպքում, եթե մինչև 2023-ն ավարտվի Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզահամալիրի շինարարությունը:«2 տարի հետո մենք կունենանք ոչ միայն մարզումային, այլև լուրջ մրցումային համալիր: Եթե մեր ծրագրերն իրականություն դառնան, այդ համալիրի բացումը կնշենք Եվրոպայի առաջնության անցկացմամբ: Բանակցությունները վարվում են: Եթե 2023 –ին հասցրեցինք ավարտել, ապա խոստանում եմ մի շատ կարգին Եվրոպայի առաջնություն բերել ու բացումն այդպես անել»,- ասաց Գիլոյանը:Հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը IBO վարկածով միջազգային չեմպիոն է դարձելԱլեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարության համար նախորդ տարի պետական բյուջեից հատկացվել էր 4.8 մլրդ դրամ, որը հետագայում ավելացվել էր ևս 500 մլն-ով:Ինչ վերաբերում է Արմավիրի մարզում կառուցվող մեկ այլ՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարությանը, Գիլոյանը հայտնեց, որ կառուցվելու է մարզիկի հայրենի գյուղում: Այս մարզադպրոցի շինարարությունը ևս բյուջեով նախատեսված է:
https://arm.sputniknews.ru/20211106/hh-brncqamarti-federacian-hamadzajn-che-chalojani-partutjan-het-u-boghoq-e-nerkajacrel-35048891.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448757_98:0:1521:1067_1920x0_80_0_0_6a6dc7f42ad1e831b84d9aacb79615ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտիկ, բռնցքամարտ, հայաստան, արթուր ալեքսանյան, սիմոն մարտիրոսյան, կարեն գիլոյան
բռնցքամարտիկ, բռնցքամարտ, հայաստան, արթուր ալեքսանյան, սիմոն մարտիրոսյան, կարեն գիլոյան
Այս որակի մրցում անգամ ՀԽՍՀ-ում չի եղել. ՀՀ-ում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը
17:01 08.11.2021 (Թարմացված է: 17:03 08.11.2021) Կարեն Գիլոյանը խոստացավ, որ նաև 2023թ-ին Եվրոպայի մեկ այլ առաջնություն կանցկացվի Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. 2022թ-ի մայիսին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն կանցկացվի: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Այս որակի մրցում անգամ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: Այնպես որ, սա լուրջ նվաճումների մեջ արձանագրեք, խնդրեմ»,- ասաց նա:
Կարեն Գիլոյանը խոստացավ, որ նաև 2023թ-ին Եվրոպայի մեկ այլ առաջնություն կանցկացվի Հայաստանում, բայց արդեն ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, բայց միայն այն դեպքում, եթե մինչև 2023-ն ավարտվի Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզահամալիրի շինարարությունը:
«2 տարի հետո մենք կունենանք ոչ միայն մարզումային, այլև լուրջ մրցումային համալիր: Եթե մեր ծրագրերն իրականություն դառնան, այդ համալիրի բացումը կնշենք Եվրոպայի առաջնության անցկացմամբ: Բանակցությունները վարվում են: Եթե 2023 –ին հասցրեցինք ավարտել, ապա խոստանում եմ մի շատ կարգին Եվրոպայի առաջնություն բերել ու բացումն այդպես անել»,- ասաց Գիլոյանը:
Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարության համար նախորդ տարի պետական բյուջեից հատկացվել էր 4.8 մլրդ դրամ, որը հետագայում ավելացվել էր ևս 500 մլն-ով:
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզում կառուցվող մեկ այլ՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարությանը, Գիլոյանը հայտնեց, որ կառուցվելու է մարզիկի հայրենի գյուղում: Այս մարզադպրոցի շինարարությունը ևս բյուջեով նախատեսված է: