https://arm.sputniknews.ru/20211107/hastatel-en-im-hacaduly-saakashvilin-ardzaganqel-e-ajn-tesanjutin-vorum-utum-e-35072842.html
«Հաստատել են իմ հացադուլը»․ Սաակաշվիլին արձագանքել է այն տեսանյութին, որում ուտում է
«Հաստատել են իմ հացադուլը»․ Սաակաշվիլին արձագանքել է այն տեսանյութին, որում ուտում է
Sputnik Արմենիա
«Արտահոսքի» պատճառով Վրաստանի նախկին նախագահը որոշել է հրաժարվել նաև սննդային հավելումներից, որոնք ապահովում էին կենսական կարևոր ֆունկցիաները։ 07.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-07T13:14+0400
2021-11-07T13:14+0400
2021-11-07T13:18+0400
վրաստանի հանրապետություն
հացադուլ
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33827168_0:117:1600:1017_1920x0_80_0_0_b3dd45904fc470e15a8af54836f884f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է համացանցում տարածված այն կադրերին, որոնցում երևում է, թե ինչպես է նա ուտում։ Facebook-ի իր էջում Սաակաշվիլին գրել է, որ ընդունել է ընդամենը հանքային և վիտամինային հավելումներ՝ կենսական ֆունկցիաների պահպանման համար։ Սաակաշվիլին հեղաշրջում է ծրագրում բանտից. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ և լուսանկար էր տարածել։ Դրանցում երևում է, թե ինչպես է բուժանձնակազմը նախկին նախագահին կերակրում սննդարար փոշենման խառնուրդներով և մանկական խյուսերով: «Բուժկաբինետ ոչ ոք չի գնում սննդի հետևից։ Այստեղ տեղադրված տեսախցիկները ոչ թե նրա համար են, որ հետո ձայնագրությունը տեղադրվի համացանցում, այլ՝ անվտանգության նպատակով։ Բնականաբար, ես գիտեի, որ ամեն ինչ արձանագրվում է, ինչն էլ ավելի անհեթեթ է դարձնում տարածված տեսանյութը»,- գրել է Սաակաշվիլին։ Նա ընդգծել է, որ ուտել կարելի է միայն բանտախցում, իսկ բուժկետում ընդունում են միայն դեղամիջոցներ։ Ավելին, նախկին նախագահը կարծում է, որ կադրերն իր օգտին են։ Հիմա բոլորը համոզվել են, որ նա իրականում քաղցած է և, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Ընդ որում Սահակաշվիլին ընդգծել է, որ այդ ամբողջ «արտահոսքը» հանգեցրել է նրան, որ ինքն արդեն հրաժարվել է նաև այդ հավելումներն ընդունելուց, ինչին տվել է իր գրավոր համաձայնությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկարատև հացադուլի հետևանքով Սաակաշվիլիի մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ չի կարողանում հիշել մարդկանց անունները։ Քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել ավելի քան 35 օր առաջ։ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանում ձերբակալել են հոկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ նա ապօրինաբար ներթափանցել է երկրի տարածք։Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութՀիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
https://arm.sputniknews.ru/20211029/inqnaspan-linely-nra-orinakan-iravunqn-e-gharibashvilin-saakashvilii-masin-34815766.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33827168_44:0:1556:1134_1920x0_80_0_0_b1bdb24551b11f7283fdafa5b3350de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հացադուլ, միխեիլ սաակաշվիլի
վրաստանի հանրապետություն, հացադուլ, միխեիլ սաակաշվիլի
«Հաստատել են իմ հացադուլը»․ Սաակաշվիլին արձագանքել է այն տեսանյութին, որում ուտում է
13:14 07.11.2021 (Թարմացված է: 13:18 07.11.2021) «Արտահոսքի» պատճառով Վրաստանի նախկին նախագահը որոշել է հրաժարվել նաև սննդային հավելումներից, որոնք ապահովում էին կենսական կարևոր ֆունկցիաները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է համացանցում տարածված այն կադրերին,
որոնցում երևում է, թե ինչպես է նա ուտում։
Facebook-ի իր էջում Սաակաշվիլին գրել է, որ ընդունել է ընդամենը հանքային և վիտամինային հավելումներ՝ կենսական ֆունկցիաների պահպանման համար։
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ և լուսանկար էր տարածել։ Դրանցում երևում է, թե ինչպես է բուժանձնակազմը նախկին նախագահին կերակրում սննդարար փոշենման խառնուրդներով և մանկական խյուսերով:
«Բուժկաբինետ ոչ ոք չի գնում սննդի հետևից։ Այստեղ տեղադրված տեսախցիկները ոչ թե նրա համար են, որ հետո ձայնագրությունը տեղադրվի համացանցում, այլ՝ անվտանգության նպատակով։ Բնականաբար, ես գիտեի, որ ամեն ինչ արձանագրվում է, ինչն էլ ավելի անհեթեթ է դարձնում տարածված տեսանյութը»,- գրել է Սաակաշվիլին։
Նա ընդգծել է, որ ուտել կարելի է միայն բանտախցում, իսկ բուժկետում ընդունում են միայն դեղամիջոցներ։ Ավելին, նախկին նախագահը կարծում է, որ կադրերն իր օգտին են։ Հիմա բոլորը համոզվել են, որ նա իրականում քաղցած է և, մեղմ ասած, լավ վիճակում չէ։
29 հոկտեմբերի 2021, 19:06
Ընդ որում Սահակաշվիլին ընդգծել է, որ այդ ամբողջ «արտահոսքը» հանգեցրել է նրան, որ ինքն արդեն հրաժարվել է նաև այդ հավելումներն ընդունելուց, ինչին տվել է իր գրավոր համաձայնությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկարատև հացադուլի հետևանքով Սաակաշվիլիի մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ չի կարողանում հիշել մարդկանց անունները։ Քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել ավելի քան 35 օր առաջ։ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանում ձերբակալել են հոկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ նա ապօրինաբար ներթափանցել է երկրի տարածք։
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։