00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Շվեյցարիայում դեմ են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահման բացելուն

© Sputnik / YouTube / ScreenshotՇամլուղ
Շամլուղ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվել
Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, բայց Լոռու մարզում կա մի գողտրիկ բնակավայր, որտեղ ապրել են 16-ից ավելի ազգություններ։ Այսօր ևս այնտեղ ապրում են մի քանի ազգերի ներկայացուցիչներ։ Շամլուղը հիմնել են հույն ու ֆրանսիացի հանքագործները 1770 թվականին՝ տարածքում գտնելով պղնձի և արծաթի բարձր պարունակություն ունեցող հանքեր։
Ֆրանսերենից թարգմանաբար՝ Շամլուղ նշանակում է «Դժվար ճանապարհ»։ Հենց այդպիսի ճանապարհով էլ հասնում ես Լոռու մարզի այդ դժվարամատչելի, բայց գեղեցիկ բնապատկերներ ու հեքիաթային ճարտարապետություն ունեցող բնակավայր։ Շամլուղն այսօր քաղաքի կարգավիճակ ունի, թեև այնտեղ ապրում է մոտ 700 մարդ։ Մինչև 90-ականները այստեղ հայերից բացի, ապրել են նաև ֆրանսիացիներ, հույներ, ռուսներ, վրացիներ, ադրբեջանցիներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ։ Առաջին պատերազմի ժամանակ օտարազգիները հիմնականում հեռացել են, մնացել են մի քանի ընտանիք ռուսներ և հույներ։ 80-ամյա Ժենյա Ասպանիձեն հույն է, բայց այստեղ ամուսնացել է վրացու հետ։
Ասում է՝ խորհրդային տարիներին Շամլուղը այնպիսի վայր էր, որտեղ գալիս էին տարբեր երկրներից՝ հանգստանալու։ «Հիմա ամեն ինչ քարուքանդ է եղել, նույնիսկ գերեզմանոց գնալու ճանապարհ չկա, դրան գումարած հանքերի պայթեցումները, որոնցից մեր տներն են փլվում»,-նշում է տիկին Ժենյան։
Շամլուղի հնաբնակներից նախկին մանկավարժ Նվարդ Մաշինյանը ևս դժգոհում է այսօրվա վիճակից՝ նախ նշելով, թե երիտասարդները չեն շարունակում համայնքի լավագույն ավանդույթները, չկա հայրենիքի մասին պատկերացում և հայրենիքի նկատմամբ սեր։ Շամլուղի դպրոցում սովորում է 120 աշակերտ։ Ավարտական դասարանում այս տարի 5 աշակերտ կա։ Նրանցից մեկը 17-ամյա Գրիշա Մարգարյանն է։ Ասում է՝ ինքը հարազատ համայնքի ապագան պատկերացնում է միայն կիրթ ու հայրենասեր երիտասարդներով։ Հարցնում եմ, ինչպե՞ս է պատկերացնում իր նման մյուս հայերի ապագան Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ՝ հաշվի առնելով 2020-ի պատերազմը։
Ինչի՞ց են դժգոհ Թուրքիայի հետ սահմանակից Բերքաշատում
«Ադրբեջանը մեր թշնամին է, նրանք ձգտում են մեզ ոչնչացնել, հետևաբար մենք էլ պետք է ձգտենք վերականգնել մեր կորցրած տարածքները»,-ասում է 17 տարեկան շամլուղցին։ Հարցնում եմ՝ չէ՞ որ հայկական իշխանությունն ասում է՝ բացառում են ռևանշը։ Ինչպե՞ս եք պատկերացնում նման պայմաններում հայկական տարածքների վերականգնումը։
«Սխալ դիրքորոշում է խոսել խաղաղության մասին, երբ թշնամին դրան չի ձգտում։ Ինչպես տեսնում ենք, միայն հայկական կողմն է խաղաղության մասին խոսում։ Այդպես չի լինում։ Շուշին, Քարվաճառը, Հադրութը և Արցախի մյուս գրավյալ տարածքները պետք է կրկին մերը լինեն»,-շեշտում է Գրիշա Մարգարյանը։
Մանկավարժ Նվարդ Մաշինյանը չի մեղադրում ՀՀ իշխանություններին՝ նշելով, թե պատերազմում մենք դատապարտված էինք պարտության։ Միաժամանակ դեմ է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սահման բացելուն՝ կասկած հայտնելով, թե դա մեզ օգուտ կտա։
Ի՞նչ վնասներ է կրել Բերքաբերը ջրային ու հողատարածքային կորուստներից
 - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Ի՞նչ վնասներ է կրել Բերքաբերը ջրային ու հողատարածքային կորուստներից
«Չեմ պատկերացնում, որ թշնամու հետ սահման բացելը մեզ օգուտ կտա։ Չեմ հավատում, որ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի խաղաղ ապրել»։
Նույն կարծիքին է նաև հույն Ժենյա Ասպանիձեն․ «Մենք՝ հայերս, թուրքի հետ նույն ճամփով գնալ չենք կարող»։
Շամլուղ իմ այցի ժամանակ այնտեղ մառախուղ էր։ Տեղացիներն էլ կատակում էին, թե այդ անորոշ ու անտեսանելիություն ստեղծող եղանակի նման են ադրբեջանցիները, երբեք չես իմանա, թե քեզ ինչ անդունդի եզրին կկանգնեցնեն։
«Մեր գյուղից ծնված քաղաքն է»․ ի՞նչ կապ ունի Նոյյան տապանը Արցախի Շոշի ու Շուշիի հետ
Շամլուղում մինչև այսօր պահպանվում են հունական, վրացական ու հայկական պատմամշակութային հնավայրեր։ Փողոցները միջնադարյան հեքիաթներին հատուկ տեսք ունեն, որոնց յուրահատկություն են տալիս նաև կանաչ ներկված փայտե ցանկապատները և տների կղմինդրե ծածկերը։ Հարևանությամբ գործող հանքերի պայթեցումների հետևանքով Շամլուղում մի քանի տեղում խոշոր ճաքեր են առաջացել։ Ասում են՝ որևէ մեկի մտքով չի անցնում փակել երկրաշարժի հետևանք հիշեցնող հողի ճաքերը կամ փոխհատուցել վնասված տների համար։
Շամլուղի բնակիչների մի մասը վաղուց հաստատվել է Ռուսաստանում ու Եվրոպայում՝ ընտրելով ավելի հեշտ ճանապարհ, մի մասն էլ շարունակում է ամուր կպած մնալ դժվար ճանապարհների անունը կրող Շամլուղին՝ այն համարելով հայկական Շվեյցարիա։
Լրահոս
0