https://arm.sputniknews.ru/20211107/hajazgi-brncqamartik-aram-fanijany-ibo-varkatsvov-mijazgajin-chempivon-e-dardzel-35076944.html
Հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը IBO վարկածով միջազգային չեմպիոն է դարձել
Հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը IBO վարկածով միջազգային չեմպիոն է դարձել
Sputnik Արմենիա
Ուկրաինայում բնակվող 24-ամյա բռնցքամարտիկի համար սա առաջին արտագնա մենամարտն էր: 07.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-07T16:28+0400
2021-11-07T16:28+0400
2021-11-07T16:30+0400
հայ
չեմպիոն
բռնցքամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35077015_0:549:1600:1449_1920x0_80_0_0_5564e105005a1b66bb52d36cbdeeb587.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ պարտության է մատնել գերմանացի Տիմո Շվարցկոպֆին ու նվաճել երկրորդ գոտին։ Տեղեկությունը հայտնում է isport.ua կայքը։ Հաղթանակը Ֆանիյանին է շնորհվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 95-93, 96-93, 97-92: Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Նշենք, որ Շվարցկոպֆը նոկդաունի է ենթարկվել 2-րդ, իսկ Ֆանիյանը՝ 8-րդ ռաունդում: Ուկրաինայում բնակվող 24-ամյա Ֆանիյանի համար սա առաջին արտագնա մենամարտն էր: Նա իր վերջին մենամարտն անցկացրել է Լվովում, որտեղ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը ուզբեկ Մուհամեդսալիմ Սոտվոլդիվի դեմ մենամարտում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35077015_0:635:1600:1835_1920x0_80_0_0_fce283f2bf87b52a04cf9b0921ae54a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, չեմպիոն, բռնցքամարտ
Հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը IBO վարկածով միջազգային չեմպիոն է դարձել
16:28 07.11.2021 (Թարմացված է: 16:30 07.11.2021) Ուկրաինայում բնակվող 24-ամյա բռնցքամարտիկի համար սա առաջին արտագնա մենամարտն էր:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ պարտության է մատնել գերմանացի Տիմո Շվարցկոպֆին ու նվաճել երկրորդ գոտին։ Տեղեկությունը հայտնում է
isport.ua կայքը։
Հաղթանակը Ֆանիյանին է շնորհվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 95-93, 96-93, 97-92: Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար։
Նշենք, որ Շվարցկոպֆը նոկդաունի է ենթարկվել 2-րդ, իսկ Ֆանիյանը՝ 8-րդ ռաունդում: Ուկրաինայում բնակվող 24-ամյա Ֆանիյանի համար սա առաջին արտագնա մենամարտն էր: Նա իր վերջին մենամարտն անցկացրել է Լվովում, որտեղ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը ուզբեկ Մուհամեդսալիմ Սոտվոլդիվի դեմ մենամարտում: