00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞վ կարող է լինել Էրդողանի ժառանգորդը. Մելքոնյանը` թուրք առաջնորդի վարկանիշի մասին

Ռուբեն Մելքոնյան. Էրդողանի ժառանգորդի դերում դիտարկվում են նաև ուժային կառույցների ներկայացուցիչները
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական կյանքում շարունակաբար քննարկվող արտահերթ ընտրությունների վերաբերյալ խոսակցություններին:
Թուրքիայում արտահերթ ընտրությունները շատ մեծ բացառություն չեն և կազմում են այդ երկրի քաղաքական ավանդույթի մի մասը, քանի որ շատ հաճախ են տեղի ունեցել, մանավանդ` ըստ քաղաքական նպատակահարմարության, որովհետև նույն իշխող ուժը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին` հասկանալով, որ իր վարկանիշը կարող է ավելի անկում ապրել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Ինչ վերաբերում է կոնկրետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշին, ապա այն հիմա իսկապես բավական ցածր է, և դրան գումարվում են առողջական տարատեսակ խնդիրները, որոնց մասին նշվում և ապացուցվում է տարբեր տեսանյութերով։ Այդ ամենը ժողովրդի մոտ նրա հանդեպ բնականաբար առաջացնում է վստահության որոշակի կորուստ։ Բացի դրանից, Թուրքիայի տարատեսակ խնդիրներն ու հատկապես գերակտիվ արտաքին քաղաքական քայլերը բավական թանկ են նստում տնտեսության վրա։ Կարևոր դերակատարում ունի նաև քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը, մանավանդ որ Էրդողանն այդ երկիրը կառավարում է 2002 թվականից»,– նշեց թուրքագետը։
Մելքոնյանի դիտարկմամբ` այդուհանդերձ նախկին արտգործնախարար և վարչապետ Մևլութ Դավութօղլուի տեսակետները մասամբ են համապատասխանում իրականությանը, որովհետև Էրդողանի վարկանիշն այնուամենայնիվ կրիտիկական սահմանագծին չի հասել, բայց եթե առողջական խնդիրները գլուխ բարձրացնեն, կարող է ստեղծվել բոլորովին այլ իրավիճակ, երբ իշխող կուսակցությունն ընտրությունների կգնա առանց լիդերի։
Թուրքագետն ավելի շատ հավանական համարեց նոր կոալիցիոն կառավարության ձևավորումը, ինչի շնորհիվ վերջ կտրվի «Արդարություն և զարգացում» կուսակցության բացարձակ իշխանությանը, որը սկսվել է 2002 թվականից։

«Թեև Թուրքիան այդ դեպքում կարող է մտնել իր կյանքի նոր փուլ, բայցևայնպես դեռ վաղ է ասել, որ էրդողանական դարաշրջանը շատ արագ կփակվի, քանզի կա ժառանգորդի հետ կապված մի քանի սցենար, թե ինչպիսին պետք է լինի քաղաքականության շարունակությունն Էրդողանից հետո, ընդ որում` ժառանգորդի դերում դիտարկվում են նաև ուժային կառույցների ներկայացուցիչները»,– ասաց Մելքոնյանը։

Էրդողանը Քավալային չներեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, նախկին արտգործնախարար ու վարչապետ, հիմա էլ էրդողանի գլխավոր քննադատ Ահմեթ Դավութօղլուն հավանական է համարել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ այն կապելով երկրի տնտեսության վատ վիճակի հետ: Դավութօղլուի կանխատեսմամբ՝ Թուրքիայի բնակչությանը ծանր ժամանակներ են սպասում` գազի, վառելիքի թանկացումներ, գնաճ։ Սա, ըստ նախկին պաշտոնյանի, դժգոհությունների ալիք է բարձրանալու։ Նախկին պաշտոնյան համոզված է, որ նոր ընտրությունների դեպքում Էրդողանի կուսակցությունը իշխանությունից հեռացվելու է:
«3+3»` բազում տարաձայնություններով տարօրինակ ձևաչափ. Էրդողանի՞ առաջարկն է, թե՞ Ալիևի
Լրահոս
0