https://arm.sputniknews.ru/20211106/sahakashvilin-hacaduli-zhamanak-sksel-e-snndajin-havelumner-yndunel-tesanjut-35065274.html
Սաակաշվիլին հացադուլի ժամանակ սկսել է սննդային հավելումներ ընդունել. տեսանյութ
Սաակաշվիլին հացադուլի ժամանակ սկսել է սննդային հավելումներ ընդունել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Քրեակատարողական ծառայությունում քննարկվում է Վրաստանի նախկին նախագահի բանտախցում արված տեսագրությունները հրապարակելու հնարավորությունը։ 06.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-06T21:59+0400
2021-11-06T21:59+0400
2021-11-06T22:11+0400
վրաստանի հանրապետություն
բանտ
հացադուլ
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/858/88/8588809_0:160:3077:1890_1920x0_80_0_0_cbf77f1f965233daa13ba81d6f2a569e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի որոշակի շրջանում սկսել է սննդային հավելումներ ընդունել, հայտարարել է Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:Արդեն 37 օրն է` Սաակաշվիլին հացադուլ է անում։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել էր, որ Սաակաշվիլին շիլա է ուտում, սակայն փաստաբաններն ու նախկին նախագահը հերքել էին այդ տեղեկությունը: Միաժամանակ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվել է վիտամիններից ու հանքանյութերից, որոնք խմել է բժշկի նշանակմամբ:«Բանտարկյալ Սաակաշվիլին որոշակի ժամանակահատվածում սկսել է սննդային հավելումներ, ինչպես նաև բնական հյութեր ընդունել որոշակի նպատակով: Նա դիմանում է հենց այդ հավելումների շնորհիվ»,- ասել է Ցխվարաշվիլին։Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի բանտախցից արված տեսագրությունները հրապարակելուն, ապա, նրա խոսքով, այդ հարցը քննարկման փուլում է։Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութՀիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։Իրավիճակ է փոխվել. փաստաբանը հույս ունի, որ Սաակաշվիլիին ներում կշնորհեն
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/858/88/8588809_172:0:2903:2048_1920x0_80_0_0_a523fd2a4293a102e0c5f34be3a609e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, բանտ, հացադուլ, միխեիլ սաակաշվիլի
վրաստանի հանրապետություն, բանտ, հացադուլ, միխեիլ սաակաշվիլի
Սաակաշվիլին հացադուլի ժամանակ սկսել է սննդային հավելումներ ընդունել. տեսանյութ
21:59 06.11.2021 (Թարմացված է: 22:11 06.11.2021) Քրեակատարողական ծառայությունում քննարկվում է Վրաստանի նախկին նախագահի բանտախցում արված տեսագրությունները հրապարակելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի որոշակի շրջանում սկսել է սննդային հավելումներ ընդունել, հայտարարել է Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին: Տեղեկությունը հայտնում է
Sputnik Գրուզիան:
Արդեն 37 օրն է` Սաակաշվիլին հացադուլ է անում։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել էր, որ Սաակաշվիլին շիլա է ուտում, սակայն փաստաբաններն ու նախկին նախագահը հերքել էին այդ տեղեկությունը: Միաժամանակ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվել է վիտամիններից ու հանքանյութերից, որոնք խմել է բժշկի նշանակմամբ:
«Բանտարկյալ Սաակաշվիլին որոշակի ժամանակահատվածում սկսել է սննդային հավելումներ, ինչպես նաև բնական հյութեր ընդունել որոշակի նպատակով: Նա դիմանում է հենց այդ հավելումների շնորհիվ»,- ասել է Ցխվարաշվիլին։
Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի բանտախցից արված տեսագրությունները հրապարակելուն, ապա, նրա խոսքով, այդ հարցը քննարկման փուլում է։
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։