https://arm.sputniknews.ru/20211106/rusastanum-tghamardy-pakvel-e-gnacqi-kupeum-ev-krakel-vostikani-vra-35052349.html
Ռուսաստանում տղամարդը փակվել է գնացքի կուպեում և կրակել ոստիկանի վրա
Ռուսաստանում տղամարդը փակվել է գնացքի կուպեում և կրակել ոստիկանի վրա
Sputnik Արմենիա
Տղամարդը բերման է ենթարկվել։ Տուժած ոստիկանին բուժօգնություն է ցուցաբերվել։ 06.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-06T12:25+0400
2021-11-06T12:25+0400
2021-11-06T12:27+0400
ռուսաստան
գնացք
ուղևոր
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/1915/67/19156722_0:85:1600:985_1920x0_80_0_0_1b48d68efd3176ef866779195fc1fcb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Տուլայի կայարանում Մոսկվա-Ադլեր գնացքի ուղևորն անպատշաճ պահվածք է դրսևորել, փակվել է կուպեում, այնուհետև կրակել ոստիկանի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչությունը։Մինչ դեպքի վայր է հասել տրանսպորտային ոստիկանությունը, տղամարդ փակվել է կուպեում։ Ոստիկանները փորձել են համոզել նրան բացել դուռը, սակայն նա կրակել է իր մոտ եղած զենքից, վնասել ոստիկաններից մեկի ձեռքը։ Տուժած ոստիկանին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։Բրազիլացի հայտնի երգչուհին ավիավթարի զոհ է դարձելՆշվում է, որ դրանից հետո ոստիկանները շրջափակել են գնացքը, տարհանել մյուս ուղևորներին։ Նրանցից ոչ ոք չի տուժել։ Կրակող տղամարդը հրաժարվել է ինքնակամ լքել կուպեն, նա բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից։ Պարզվել է, որ կրակողը Ստավրոպոլի բնակիչ է` ծնված 1977 թվականին։ Այժմ տղամարդը ոստիկանության բաժանմունքում է։Շիրակի մարզում վարորդն անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու փախել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1915/67/19156722_88:0:1512:1068_1920x0_80_0_0_7097890b8ebac538b92defc1e52335a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գնացք, ուղևոր, ոստիկան
ռուսաստան, գնացք, ուղևոր, ոստիկան
Ռուսաստանում տղամարդը փակվել է գնացքի կուպեում և կրակել ոստիկանի վրա
12:25 06.11.2021 (Թարմացված է: 12:27 06.11.2021) Տղամարդը բերման է ենթարկվել։ Տուժած ոստիկանին բուժօգնություն է ցուցաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Տուլայի կայարանում Մոսկվա-Ադլեր գնացքի ուղևորն անպատշաճ պահվածք է դրսևորել, փակվել է կուպեում, այնուհետև կրակել ոստիկանի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչությունը։
«Նոյեմբերի 6-ին` ժամը 01:30-ի սահմանում, Տուլայի կայարանում Ռուսաստանի ՆԳՆ գծային վարչությունը հաղորդագրություն է ստացել Մոսկվա-Ադլեր միջքաղաքային գնացքի պետից, որ ուղևորներից մեկը իրեն ոչ ադեկվատ է պահում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ դեպքի վայր է հասել տրանսպորտային ոստիկանությունը, տղամարդ փակվել է կուպեում։ Ոստիկանները փորձել են համոզել նրան բացել դուռը, սակայն նա կրակել է իր մոտ եղած զենքից, վնասել ոստիկաններից մեկի ձեռքը։ Տուժած ոստիկանին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Նշվում է, որ դրանից հետո ոստիկանները շրջափակել են գնացքը, տարհանել մյուս ուղևորներին։ Նրանցից ոչ ոք չի տուժել։ Կրակող տղամարդը հրաժարվել է ինքնակամ լքել կուպեն, նա բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից։ Պարզվել է, որ կրակողը Ստավրոպոլի բնակիչ է` ծնված 1977 թվականին։ Այժմ տղամարդը ոստիկանության բաժանմունքում է։