00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցականների հետ դասընթացներ են անցկացրել․ տեսանյութ

Բաժանորդագրվել
Խաղաղապահներն ավելի քան 50 դպրոցականի հետ պարապմունքներ են անցկացրել Ստեփանակերտում։
Դպրոցական արձակուրդի ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի դպրոցներից մեկի միջին և ավագ դասարանների ավելի քան 50 դպրոցականների համար «Խաղաղություն» խորագրով ինտերակտիվ դասեր են կազմակերպել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դասընթացների ժամանակ խաղաղապահներն իրենց գործունեությունն են ներկայացրել երեխաներին։ Դասի ընթացքում ռուս զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների հիմնական խնդիրների, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին։

«Դպրոցներում ռուսերենը դասավանդվում է երկրորդ դասարանից, ուստի երեխաների հետ շփումը բավականին հասկանալի մակարդակում է։ Նրանք մեզ հարցեր են տալիս, մենք էլ պատասխանում ենք: Ակնհայտ է, որ երեխաները ցանկանում են ներկա գտնվել նման միջոցառումներին», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետ Ալեքսանդր Կորոլյովը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար մեծ ուշադրություն են դարձնում Արցախի երեխաների կրթությանն ու օգնությանը։ Երեխաների համար խաղաղապահները դասեր են անցկացնում, կազմակերպում վիկտորինաներ, նվիրաբերում են դասագրքեր, գրենական պիտույքներ և առաջին անհրաժեշտության իրեր:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0