00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազը կթանկանա՞, կամ ի՞նչ խնդիր է դրել ռուսական կողմը ՀՀ իշխանությունների առաջ

© Photo : Gazprom Armenia official site«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
Բաժանորդագրվել
Գազի գնի շուրջ քննարկումները ռուսական կողմի հետ շարունակվում են, դրանց արդյունքների մասին առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն պատասխանել է խնդրի շուրջ Sputnik Արմենիայի հարցերին։
Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա
Ռուսական գազի գինը Հայաստանում կարող է կայուն մնալ, եթե Հայաստանն ապահովի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը։ Հոկտեմբերի 19–ին Երևանում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գազի գնի շուրջ քննարկումները ռուսական կողմի հետ դեռ շարունակվում են, դրանց արդյունքների մասին առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում։ Իսկ Հրազդանի ՋԷԿ-ը շարունակում է չաշխատել։
Պարզելու համար, թե ինչ է կատարվում այս ոլորտում, Sputnik Արմենիան դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ին։
Թե գազի սակագնի պահպանման` գազը չթանկացնելու դիմաց ինչ պայմաններ է առաջադրել ռուսական կողմը ՀՀ կառավարությանը, «Գազպրոմ Արմենիայից» չեն պատասխանել` նշելով, որ այդ հարցն իրենց լիազորությունների շրջանակներում չէ։
Գազատար. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Ինչպե՞ս հասնել ռուսական գազի կայուն գնի. պարզաբանում է Հայաստանի փոխվարչապետը
Փոխարենն ընկերությունից հայտնել են, որ «Հրազդան» ՋԷԿ–ի չգործելու հետևանքով իրենք տարեկան շուրջ 6 մլրդ դրամի վնաս են կրում։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հաշվարկով`«Հրազդան-5» կայանի պահպանման ծախսերը կազմում են շուրջ 2 մլրդ դրամ, իսկ վարկի սպասարկման ծախսերը` շուրջ 3-4 մլրդ դրամ:
««Հրազդան-5» կայանի ցածր բեռնվածությունն առ այսօր չի ապահովել կայանի գործունեությունից ազատ ֆինանսական միջոցների ձևավորում, որի հետևանքով կայանի շինարարության համար ներգրավված շուրջ 72,5 մլն դոլարի վարկի գումարը, հաշվի առնելով վարկի սպասարկման անհրաժեշտ ծախսերը, աճել է` 2021թ. հասնելով շուրջ 102 մլն ԱՄՆ դոլարի»,– նշված է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած պարզաբանման մեջ:

Հատկանշական է, որ 2013թ–ին, երբ «Հրազդան» ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը միջպետական պայմանագրով հանձնվեց «Գազպրոմին», դրա աշխատանքից ընկերությունը 9 տոկոս եկամտաբերություն էր ակնկալում` իր ներդրումների դիմաց։ Բայց եկամուտները մնացին թղթի վրա, իրականացան միայն ծախսերը։ Եվ այդպես` 8 տարի։

2021 թվականին «Հրազդան-5» կայանի աշխատանքում լուրջ տեխնիկական խնդիր առաջացավ՝ կապված գազատուրբինային տեղակայանքի հետ։ Դրա կապիտալ նորոգման համար «Գազպրոմ Արմենիայի» հաշվարկով անհրաժեշտ է ավելի քան 17 մլն եվրո:
Եվ քանի որ, նման ծախս կայանից առաքվող էլեկտրաէներգիայի գործող սակագներով նախատեսված չէր, ընկերությունը որոշեց ժամանակավորապես դադարեցնել կայանի շահագործումը: 2021թ–ի ապրիլին կայանի աշխատանքը դադարեցվեց ու առ այսօր չի վերագործարկվել։
Բայց սա էլ դեռ ամբողջը չէ։ Այս պատմության մեջ ուրույն մասնակցություն ունի նաև Իրանը։ Բանն այն է, որ պայմանագրով «Հրազդան-5» կայանում արտադրված էլեկտրական էներգիայի հիմնական մասը` 467 ՄՎտ–ը, պետք է արտահանվեր Իրան: Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գծով, որն էլ իր հերթին մնաց անավարտ։
Այս բոլոր պայմանավորվածությունների չպահպանման արդյունքում «Հրազդան-5» կայանը 8 տարի շարունակ աշխատեց իր հզորությունների շուրջ 30%-ի չափով։
Линия электропередач - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է. կայանի նորոգման գումար չկա
Արդյունքում, փաստորեն, ռուսական կողմը ՀՀ իշխանությունների առաջ խնդիր է դրել` կատարել պայմանավորվածությունները կամ վնասները փոխհատուցել գազի սակագնի բարձրացմամբ։ Վերջինը կարող է լինել ի հաշիվ սպառողների։
Հիշեցնենք` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ամբողջական ծավալով շահագործման էր հանձնվել 2013թ–ի դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը ստորագրվել էր համապատասխան փաստաթուղթ, որով «Գազպրոմը» ձեռք էր բերել «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը` դառնալով ընկերության լիակատար բաժնետեր:
Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմանը, դրա վերջնաժամկետը սահմանվել էր 2020թ. տարեվերջը։
Գազի գինը. ի՞նչ է Երևանը շահել Փարիզի համեմատ, իսկ ինչ՝ դեռ ոչ
Ի սկզբանե ենթադրվում էր, որ շինարարությունը պետք է ավարտվի 2018 թվականին։
Հիշեցնենք, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։
Նշենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը հազար խորանարդ մետր ռուսական գազը ստանում է 165 դոլար սակագնով՝ նախկին 150-ի փոխարեն։
Լրահոս
0