00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը շարունակում է որոշակի հետաքրքրություն ներկայացնել ԱՄՆ–ի համար. Պողոսյան

Պողոսյան. ԱՄՆ–ի նախագահը հավանաբար չի զրկվի 907–րդ կետը չեղյալ հայտարարելու իրավունքից
Բաժանորդագրվել
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի Սենատում կայացած քննարկումներին, որոնք վերաբերում են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու հարցին։
Դժվար թե լինի այնպիսի իրավիճակ, երբ ԱՄՆ նախագահը զրկվի ամեն տարի Ազատության աջակցության ակտի 907–րդ կետը չեղյալ հայտարարելու իրավունքից, առավել ևս, որ 2001 թվականից ի վեր բոլոր նախագահները մեկ տարով չեղարկել են արգելքը, ինչը հիմնավորվել է ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի ներգրավմամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

«Որոշ վերլուծաբաններ դա կապում են նաև Ադրբեջանի ցամաքային և ծովային ուժերի ամրապնդման անհրաժեշտությամբ ԱՄՆ–Իրան հարաբերությունների համատեքստում։ Հարցը Սենատում բարձրացվել է հիմնականում հայանպաստ սենատորների կողմից, որոնք տարիներ շարունակ Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում Հայաստանի և Արցախի խնդրով միշտ հանդես են եկել հայամետ դիրքորոշումներով։ Բայց արդյո՞ք այդ ամենը կդառնա որոշում։ Նախ պետք է հասկանանք, որ ԱՄՆ–ում օրենսդրական գործընթացը բավականաչափ բարդ է ու երկարատև, հետևաբար դժվար է այս պահին հեռուն գնացող հայտարարություններ անել»,– ասաց քաղաքագետը։

Պողոսյանի դիտարկմամբ` առայժմ ամեն ինչ ավելի շատ տեղավորվում է այն ստանդարտ վիճակի մեջ, երբ մենք ունենք նման բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հեղինակները Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հայամետ օրենսդրականներն են, մինչդեռ նրանց գաղափարներից ու ծրագրերից ոչ բոլորն են դառնում իրականություն։
ԱՄՆ–ն պետք է վերջ տա Ալիևի բռնապետությանն օժանդակելուն. Չուլջյանը` 907 բանաձևի մասին
«ԱՄՆ–ն իհարկե հիացած չէր 2020 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմով և առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմի մեկնարկից առաջ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը չէր քննարկվել ու չէր համաձայնեցվել ամերիկյան կողմի հետ, իսկ հետագայում Սպիտակ տան հետ չէր համաձայնեցվել նաև նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը, որի ստորագրումն իրականացվել էր առանց Միացյալ Նահանգների ներգրավման։ Հասկանալի է, որ այդ ամենը ԱՄՆ–ին չի կարող դուր գալ` անկախ այն հանգամանքից, թե ով է երկրի նախագահը»,– նշեց քաղաքագետը։
Պողոսյանի կարծիքով` մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ մեկուկես ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահներից մեկի հետ զրույցում հարց կար այն մասին, թե ինչու որևէ մեկը պատերազմի օրերին չդատապարտեց Ադրբեջանին, մինչդեռ համանախագահը նշեց, որ 1994 թվականից հետո բոլոր բանակցությունների ընթացքում միշտ եղել է ընկալում, որ ԼՂԻՄ–ից դուրս գտնվող տարածքները, բացառությամբ Լաչինի միջանցքից, պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ուստի 2020 թվականին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող էր միջազգային հանրությանն ակնարկել, որ բանակցությունների փակուղային վիճակով պայմանավորված կարող է տարածքները վերադարձնել ուժային ճանապարհով։

Պողոսյանի գնահատմամբ` անկախ ամեն ինչից, Ադրբեջանը շարունակում է որոշակի հետաքրքրություն ներկայացնել ԱՄՆ–ի համար նույն հարավային գազային միջանցքի գործարկման առումով, ուստի պետք է որոշակի վերապահումով մոտենալ այն տեսակետին, թե Ադրբեջանը փաստացի խախտեց մադրիդյան երեք հիմնարար սկզբունքներից մեկը` ուժ չկիրառելու նորմը, հետևաբար ԱՄՆ–ն պետք է կոշտացնի իր քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ։

Նշենք, որ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ, որոնցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք են ենթադրում։ 2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։
Լրահոս
0