https://arm.sputniknews.ru/20211105/vardenisum-tmramijvoci-iracman-depq-e-bacahajtvel-3-eritasardi-berman-en-entarkel-35018499.html
Վարդենիսում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. 3 երիտասարդի բերման են ենթարկել
Վարդենիսում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. 3 երիտասարդի բերման են ենթարկել
Sputnik Արմենիա
Բերման ենթարկված երիտասարդներից մեկի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ է հայտնաբերվել։ 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T13:03+0400
2021-11-05T13:03+0400
2021-11-05T13:05+0400
տեսանյութեր
հհ ոստիկանություն
թմրանյութ
տեսանյութ
վարդենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35018268_0:0:1279:719_1920x0_80_0_0_0bbc60c510184097911986d72ea5168e.jpg
Վարդենիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել, որի հետևանքով երեք երիտասարդի են բերման ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։Իրավապահները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ են ստացել, որոնք իրացրել են բաժնի քրեական հետախույզների հետ։Մետրո մտավ, տեղ չհասավ․ 18-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել«Հայտնաբերվել ու բաժին են բերման ենթարկվել երեք երիտասարդներ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել է բերման ենթարկվածներից մեկը»,–նշված է հաղորդագրության մեջ։Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում խուզարկվել են նաև բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան։ Հայտնաբերվել է մի քանի գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի բերանում սափրիչի սայրեր են հայտնաբերել
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35018268_146:0:1105:719_1920x0_80_0_0_1a8d5427f9de21544dcf5939b50b51dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հհ ոստիկանություն, թմրանյութ, տեսանյութ, վարդենիս, видео
տեսանյութեր, հհ ոստիկանություն, թմրանյութ, տեսանյութ, վարդենիս, видео
Վարդենիսում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. 3 երիտասարդի բերման են ենթարկել
13:03 05.11.2021 (Թարմացված է: 13:05 05.11.2021) Բերման ենթարկված երիտասարդներից մեկի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ է հայտնաբերվել։
Վարդենիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել, որի հետևանքով երեք երիտասարդի են բերման ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
Իրավապահները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ են ստացել, որոնք իրացրել են բաժնի քրեական հետախույզների հետ։
«Հայտնաբերվել ու բաժին են բերման ենթարկվել երեք երիտասարդներ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել է բերման ենթարկվածներից մեկը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում խուզարկվել են նաև բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան։ Հայտնաբերվել է մի քանի գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։