https://arm.sputniknews.ru/20211105/sidneji-hajtni-vajreric-hanvel-en-adrbejani-agresian-parabanvogh-gvovazdajin-vahanaknery-35014645.html
Սիդնեյի հայտնի վայրերից հանվել են Ադրբեջանի ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները
Սիդնեյի հայտնի վայրերից հանվել են Ադրբեջանի ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները
Sputnik Արմենիա
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն հրատապ հայտարարություններով է հանդես եկել, որից հետո էլ հանվել են այդ վահանակները։ 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T10:59+0400
2021-11-05T10:59+0400
2021-11-05T11:11+0400
արցախ
ադրբեջան
շուշի
https://cdn.am.sputniknews.ru/img/615/25/6152528_0:190:2965:1858_1920x0_80_0_0_2a1890823009f936d60c5c5f5ac1678e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները հանվել են Սիդնեյի հայտնի վայրերից։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։Վահանակներից մեկը, օրինակ, Շուշին է պատկերել, իսկ վրան գրված է եղել «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։Նշվում է, որ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն հրատապ հայտարարություններով է հանդես եկել, որից հետո էլ այդ վահանակները հանվել են։ Դրանք տեղադրած ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց ընկերության վահանակներն օգտագործվել են Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից վերջին էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների փառաբանման համար:Ադրբեջանական ԶՈւ–ի անօրինական տեղակայման առնչությամբ Թաթոյանը քարտեզներով ապացույցներ ունիՀիշեցնենք, որ սա առաջին նման դեպքը չէ. Ադրբեջանը հաճախ է փորձում Շուշիի «միջոցով» ցավ պատճառել հայերին։ Մասնավորապես Ադրբեջանն արդեն իսկ Շուշին հայտարարել է իրենց երկրի մշակութային մայրաքաղաք և այնտեղ հաճախ է պաշտոնյաների այցեր կազմակերպում։Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունը․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին
ադրբեջան
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/615/25/6152528_117:0:2848:2048_1920x0_80_0_0_b60faa7eb3728926aa1dbdacd6a6bd90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, շուշի
Սիդնեյի հայտնի վայրերից հանվել են Ադրբեջանի ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները
10:59 05.11.2021 (Թարմացված է: 11:11 05.11.2021) Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն հրատապ հայտարարություններով է հանդես եկել, որից հետո էլ հանվել են այդ վահանակները։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան «փառաբանող» գովազդային վահանակները հանվել են Սիդնեյի հայտնի վայրերից։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։
Վահանակներից մեկը, օրինակ, Շուշին է պատկերել, իսկ վրան գրված է եղել «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։
Նշվում է, որ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն հրատապ հայտարարություններով է հանդես եկել, որից հետո էլ այդ վահանակները հանվել են։ Դրանք տեղադրած ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց ընկերության վահանակներն օգտագործվել են Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից վերջին էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների փառաբանման համար:
Հիշեցնենք, որ սա առաջին նման դեպքը չէ. Ադրբեջանը հաճախ է փորձում Շուշիի «միջոցով» ցավ պատճառել հայերին։ Մասնավորապես Ադրբեջանն արդեն իսկ Շուշին հայտարարել է իրենց երկրի մշակութային մայրաքաղաք և այնտեղ հաճախ է պաշտոնյաների այցեր կազմակերպում։