https://arm.sputniknews.ru/20211105/shushii-mshakujti-tan-dahlitshum--vostikanneri-zvohvelu-pastvov-qrgvorts-e-harucvel-35029795.html
Շուշիի մշակույթի տան դահլիճում ոստիկանների զոհվելու փաստով քրգործ է հարուցվել
Շուշիի մշակույթի տան դահլիճում ոստիկանների զոհվելու փաստով քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, նրանց մի մասը մահացել էր թշնամու հարվածից։ 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T16:27+0400
2021-11-05T16:27+0400
2021-11-05T16:30+0400
արցախ
զոհ
քրեական գործ
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/07/24806983_0:2:1600:902_1920x0_80_0_0_2b1dc1848a54d8e19eebf49025cf1cc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 22–ին ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում): Կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ հայտնի չեն։Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի կենտրոնում հրետակոծության զոհ էին դարձել ավելի քան 20 ոստիկաններ։Sputnik Արմենիան անդրադարձել էր այդ դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել մշակույթի տանը, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են ու գաղտագողի հուղարկավորել. Վլադիմիր Գասպարյան
https://arm.sputniknews.ru/20210123/anmahutyan-tcanaparh-tatul-otaryan-26193189.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/07/24806983_70:0:1494:1068_1920x0_80_0_0_ce35badfc9b2756e79a6c3849d2fdaed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, զոհ, քրեական գործ, ոստիկան
արցախ, զոհ, քրեական գործ, ոստիկան
Շուշիի մշակույթի տան դահլիճում ոստիկանների զոհվելու փաստով քրգործ է հարուցվել
16:27 05.11.2021 (Թարմացված է: 16:30 05.11.2021) 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, նրանց մի մասը մահացել էր թշնամու հարվածից։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 22–ին ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի կենտրոնում հրետակոծության զոհ էին դարձել ավելի քան 20 ոստիկաններ։
Sputnik Արմենիան անդրադարձել էր այդ դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել մշակույթի տանը, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։