00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսով վարակված 80 երեխա կա հոսպիտալացված. մահճակալների խնդիր ունենք

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Բաժանորդագրվել
Մանկաբույժը նշում է, որ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը չպետք է որոշել հոսպիտալացվածների թվով։ Իրականում վարակվածներն ավելի շատ են։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 80 երեխա է հոսպիտալացված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։
«Նախորդ շաբաթ 70-ից ավել երեխաներ կային, իսկ այս շաբաթ հոսպիտալացվածների թիվը դարձավ 80։ Երեխաների շրջանում այս ցուցանիշն ավելանալու միտում ունի։ Ի դեպ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ծանր վիճակում գտնվող 2-3 երեխա կա այս պահին»,–ասաց Սարգսյանը։
Инфекционист Агаси Махтесян в медцентре Арташат - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Հայաստանում Կավասակիանման համախտանիշ ունի 130 երեխա, գրանցվել է մահվան մեկ դեպք
Նրա խոսքով` այս պահին մանկական մահճակալների խնդիր կա արդեն, քանի որ հիվանդացության դեպքերն օրեցօր ավելանում են և, համապատասխանաբար, դժվարություններ են առաջանում։
Մասնագետը նշում է` այս պահին կորոնավիրուսի հետևանքով 2 երեխայի մոտ Կավասակիի համախտանիշ է զարգացել։ Բացի այդ, եղել են նաև երեխաներ, որոնց մոտ քովիդը զուգակցվել է տարբեր շնչառական, աղիքային վարակներով։ Մյուս կողմից` աղիքային վարակը, ըստ Սարգսյանի, երեխաների մոտ կորոնավիրուսի դրսևորում է դարձել։

Հիմա ուսումնասիրում ենք, թե կորոնավիրուսի նոր շտամներն ինչ ազդեցություն են ունենում երեխաների վրա։ Ամեն դեպքում, պարզ է մեկ բան` նոր շտամի շրջանառության պայմաններում երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում կորոնավիրուսով. դրական ախտորոշումների տոկոսն ավելացել է»,–ասում է Սարգսյանը։

Նա նշում է նաև` հաշվարկել են, թե որ տարիքային խմբերն են ավելի հաճախ հիվանդանում և պարզվել է, որ միջին դպրոցական տարիքում գտնվողների թիվն այնքան էլ մեծ չէ։ Ըստ Սարգսյանի` տարբերությունը մեծ չէ, սակայն ավելի փոքրերն ավելի հաճախ են կորոնավիրուսով հոսպիտալացվում։
«Արաբկիրում» կավասակի և կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա է բուժվել
Մանկաբույժի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաների մոտ հիվանդությունների մեծ մասը ծանր չի ընթանում` նրանք հիմնականում բուժվում են տանը։ Սա հաշվի առնելով էլ, ըստ Սարգսյանի, երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը չպետք է որոշել հոսպիտալացվածների թվով` վարակվածները, բնականաբար, ավելի շատ են։ Նույնն էլ մեծահասակների դեպքում է։
«Երեխաների դեպքում էլ կան նաև հոսպիտալացման ցուցումներ, թե որ դեպքում պետք է հիվանդանոցային բուժում ստանան։ Եթե բոլորին հոսպիտալացնենք, որևէ լաբորատոր ծառայություն չի դիմանա այդ ծանրությանը»,–ասում է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է երեխաների պատվաստմանը, ապա մանկաբույժը նշում է, որ եթե երեխան ունի ուղեկցող ինչ–որ հիվանդություն, ապա, այո՛, պատվաստվել պետք է։
Համավարակի պայմաններում նախահիվանդանոցային խնամքն այդպես էլ նորմալ չկազմակերպվեց - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է աճել մահացությունների թիվը. համաճարակաբանը` «Դելտայի» ու ԱՆ քաղաքականության մասին
Ամեն դեպքում, մասնագետը հիշեցրեց, որ երեխաների պատվաստումը կամավորության սկզբունքով է։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1835-ով և դարձել 316 839:
Հոկտեմբերի 28-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնայի» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում։
Սահմանվել է, որ «Մոդեռնայով» կարող են պատվաստվել երեխաները` 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Լրահոս
0