00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Անդրեասյանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների նոր գործընթացի մասին

© Sputnik / Aram NersesyanԿարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Կարեն Անդրեասյան
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` Սահմանադրությունը պետք է գրվի ժողովրդի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի (հանձնաժողովի) ձևավորման ուղղություններն է քննարկել պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակը գերազանցող ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Անդրեասյանն ընդգծել է, որ նախարարությունը, ունենալով բարեփոխումների հագեցած օրակարգ, մեծապես կարևորում ու օգտակար է գնահատում շահագրգիռ կողմերի մասնագիտական աջակցությունն ու հետաքրքրվածությունը։ Նա շնորհակալություն է հայտնել նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին անդամներին՝ հսկայական աշխատանք կատարելու համար և վստահեցրել, որ թողնված մասնագիտական «ժառանգությունը» հաշվի կառնվի նոր գործընթացում։
Անդրեասյանը հրավիրվածներին ներկայացրել է նախարարության առաջարկը՝ կապված խորհրդի, հանձնաժողովի ձևավորման ու գործընթացի կազմակերպման հետ՝ հույս հայտնելով, որ ներկաներին տրամադրված նախագծերը, ստացվող առաջարկների ու դիտարկումների հիման վրա, կբարելավվեն, որից հետո կդրվեն պաշտոնական շրջանառության։
Փաշինյանին ձեռնտու չէ որևէ փոփոխություն, նա հարմարվել է գործող Սահմանադրությանը. Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Փաշինյանին իրականում ձեռնտու չէ կառավարման համակարգի որևէ փոփոխություն. քաղաքագետ
«Մենք առաջարկում ենք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»,- տեղեկացրել է նախարարը։
Геворг Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
ՌԱԴԻՈ
Այն, ինչ տեղի է ունենում, դրա միակ պատճառը Սահմանադրությունը չէ. նախկին նախարար
Նրա խոսքով` Սահմանադրությունը պետք է գրվի ժողովրդի հետ՝ հանրային լայն քննարկումների միջոցով։
«Շատ կարևոր է ոչ միայն ունենալ Սահմանադրության լավագույն տեքստը, այլև ունենալ Սահմանադրության այնպիսի տեքստ, որն ազնվորեն կքվեարկվի ժողովրդի կողմից»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելուն կօգնի IDeA հիմնադրամը։
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների նախկին հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի խոսքով, թեև հրապարակված չէ, բայց մինչև 44-օրյա պատերազմը, հանձնաժողովը բավական մեծ ճանապարհ է անցել, ու դրա արդյունքում ձևավորված եզրահանգումները, ըստ Կիրակոսյանի, կարող են լավ հիմք ծառայել բարեփոխումների հետագա ընթացքն ավելի սահուն անցկացնելու համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Լրահոս
0