00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում. պատասխա՞ն եք փնտրում` եկե՛ք Հյուսիսային պողոտա

© Sputnik / Hovhannes ShoghikyanCovid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում
Covid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսից մահերի օրական ցուցանիշը Հայաստանում արդեն վաղուց կայուն հաստատվել է 5 տասնյակի միջակայքում։ Այս հաշվարկով մեր երկրում կորոնավիրուսն ամսական 1500 մարդու կսպանի, և դա այն դեպքում, եթե թվերն ավելի չաճեն։
Վարակի տարածումը կանխելու համար կառավարությունը փորձում է բոլոր մեթոդները` սպառնում է, պարտադրում, համոզում։ Բայց անարդյունք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում, օրինակ, հայտարարեց, որ Հայաստանում հնարավոր է օրական 20-25 հազար պատվաստում իրականացնել, բայց քաղաքացիները չգիտես ինչու` չեն գնում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ավելացրեց. «Մենք պատրաստ ենք, մնում է, որ մեր քաղաքացիները օր առաջ պատվաստվեն»։
Իրոք ուզում եք հասկանալ, թե ինչո՞ւ քաղաքացիները չեն շտապում օր առաջ պատվաստվել` այցելե՛ք պատվաստման ցանկացած կետ, օրինակ` Հյուսիսային պողոտայի շրջիկ կետ։ Բայց ոչ որպես նախարար ու վարչապետ, այլ որպես շարքային քաղաքացի։ Մոտեցեք աննկատ ու պարզապես հետևեք, թե ինչ է կատարվում։
Անկեղծ ասեմ` ես էլ չէի պատկերացնում, թե ինչ դաժան փորձություն է պատվաստվելը, մինչև ինքս չփորձեցի։ Չէ,՛ խոսքը պատվաստման հետևանքների կամ ասեղի ծակոցից վախենալու մասին չէ։ Շատ ավելի սարսափելի է քաղաքացու նկատմամբ արհամարհական ու անհարգալից վերաբերմունքը։
Բայց, սկսենք սկսզբից. չորեքշաբթի` նոյեմբերի 3-ին, որոշեցի գնալ–պատվաստվել։ Աշխատավայրում զգուշացրի, որ ստիպված եմ լինելու որոշ ժամանակով բացակայել ու որպես աշխատավայրիս ամենամոտ պատվաստման կետ` գնացի Հյուսիսային պողոտա։
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` այս կետն աշխատանքը սկսում է 12։00-ից։ Բայց ես 10։40 արդեն տեղում էի, որպեսզի գոնե հերթս շուտ հասնի ու հասցնեմ գնալ աշխատանքի։ Պարզվեց` ինձանից առաջ արդեն 2 սպասող կա։ Ես երրորդն էի։ Կես ժամվա ընթացքում հերթը հասավ 15 հոգու ու շարունակում էր աճել։ Իսկ պատվաստման պատասխանատուներից դեռ մարդ չկար։
© Sputnik / Hovhannes ShoghikyanCovid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում
Мобильная точка вакцинации против Covid-19 на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Covid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում
Որոշեցինք հերթը չխախտելու համար գրանցվել։ Նախաձեռնությունը իմն էր, ես էլ սկսեցի ցուցակագրել։ Ժամը 12–ին ցուցակում արդեն շուրջ 40 մարդ կար։ Իսկ բուժաշխատողները դեռ չէին երևում։ Փոխարենը կեսօրին մոտ եկան Կարմիր խաչի աշխատակիցները, ովքեր պետք է հերթագրեին սպասողներին ու զբաղվեին այլ կազմակերպչական հարցերով։ Մոտեցա, ասացի, որ մենք հերթագրվել ենք, ցուցակը հանձնեցի իրենց ու ստացա... «մուննաթ», իբր, ինչու եք նման բան արել, դա խանգարում է մեր աշխատանքին։
Ինչևէ, դժգոհությունից հետո հերթագրվածներիս խոստացան, որ մեր հերթը կպահպանեն ու սկսեցին հերթագրել արդեն նոր մոտեցողներին։ Հերթը հասավ 50-60 հոգու, ու, ինչպիսի՜ ուրախություն. 12։30-ին մոտ սպիտակ խալաթներով կանայք վերջապես ժամանեցին ու իջան «Տաշիր սթրիթ», որտեղ պետք է իրականացնեին պատվաստումները։
Անցավ 5 րոպե... հետո ևս 5 րոպե... պատվաստումն այդպես էլ չէր սկսվում։ Հերթի միջից սկսեցին հնչել հարցեր ու դժգոհություններ։ Մեզ բացատրեցին, որ բժիշկները դեռ «տեղավորվում են», «պատրաստվում են», «համակարգիչն են միացնում», «ինտերնետին են միանում, ներքևում կապը լավը չէ» և այլն, ու խոստացան` «հենց պատրաստ լինեն, կկանչեն»։ Անցավ ևս 5 րոպե, բայց կանչող չեղավ, փոխարենը շշուկ տարածվեց, թե ներքևում պատվաստումներ են անում, մինչդեռ վերևում մարդիկ շարունակում էին հույսով սպասել` սառչելով փողոցում։
Երբ փորձեցինք ճշտել` իհարկե ամեն ինչ հերքեցին ու նորից նույն հավաստիացումները տվեցին։ Բայց ես որոշեցի անձամբ ճշտել։ Ուղղակի արհամարհեցի բոլոր արգելքներն ու իջա ցած։ Եվ, ի՞նչ եք կարծում։ Ի՞նչ տեսա։ Ներքևում, տաքուկ պայմաններում, շուրջ 1 տասնյակ մարդիկ հերթ էին կանգնած, մի քանիսն էլ արդեն պատվաստվում էին։
© Sputnik / Hovhannes ShoghikyanCovid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում
Мобильная точка вакцинации против Covid-19 на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Covid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում
Երբ ես պարզաբանումներ պահանջեցի, ինձ վստահեցրեցին, որ հավաքվածները բոլորը Earlyone էլեկտրոնային հավելվածով գրանցվածներն են ու կենդանի հերթից դուրս են սպասարկվում։ Բայց 10։40-ից ի վեր հերթում սպասելու ողջ ընթացքում ես միայն մեկ երիտասարդից էի լսել, որ ինքն էլեկտրոնային հավելվածով է գրանցվել։ Ավելին` ներքևում հերթի մեջ որոշ մարդիկ կային նաև վերևի ցուցակից։
Ասեմ, որ թե՛ մարդկանց կեղծ հավաստիացումներ տալու, ու թե՛ զուգահեռ գոյացած թաքուն հերթը պաշտպանելու հարցում բավական ակտիվ դերակատարություն ուներ ոմն «Լյով», որը, ըստ ներկաների` առողջապահության նախարարության աշխատակից էր։ Այդ մասին իմանալուց հետո ես որոշեցի զանգահարել առողջապահության նախարարություն։ Բայց լրագրողիս հեռախոսի մեջ եղած նախարարության ո՛չ բջջային, ու ո՛չ էլ քաղաքային ոչ մի հեռախոսահամարից իմ զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։
Անհաշտ պայքարի ու իմ համառության շնորհիվ ի վերջո կարողացա հասնել նրան, որ պատվաստումներն իրականացնեն «օրինական» հերթով։ Իսկ որ ամենահետաքրքիրն է` «Լյովի» պաշտպանած «օրինական» «էլեկտրոնային» հերթը իմ բարձրացրած աղմուկից հետո ուղղակի անհետացավ` երևի ինքնապաշտպանական բնազդով։
© Sputnik / Hovhannes ShoghikyanCovid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում
Мобильная точка вакцинации против Covid-19 на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Covid-19 - ի դեմ պատվաստման շարժական կետը Հյուսիսային պողոտայում
Կարճ ասած` ժամը 12։00-ին բացվող պատվաստման կետում ես` հերթագրված 3-րդ համարս, նյարդային լարված պայքարից հետո ի վերջո ժամը 14։00–ին մի կերպ կարողացա պատվաստվել։ Իսկ քանի որ տվյալ շրջիկ կետը պաշտոնապես աշխատում է մինչև 16։30-ը, սացվում է, որ կես աշխատանքային օրվա ընթացքում այստեղ «օրինական» հերթից ընդամենը 3-4 հոգու պատվաստեցին։ Թե ինչ եղավ իմ հեռանալուց հետո ու սպասող 50-60 հոգուց քանիսին հաջողվեց հասնել բաղձալի պատվաստանյութին, մնում է միայն ենթադրել։
Իհարկե, ավելի ուշ այս մասին այնուամենայնիվ պատմեցի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարին, անգամ առաջարկեցի տրամադրել այդ ամենի մասին պատմող տեսագրությունս ու ձայնագրությունս։ Առաջարկիս ու ահազանգիս դեռ չեն արձագանքել (ծառայողական քննության, աշխատակիցների ու բժիշկների նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց կիրառելու մասին ինձ, համենայնդեպս, տեղյակ չեն պահել)։
Ուստի ստիպված եմ հրապարակել տեղում նկարահանած տեսանյութի մի մասը։ Գուցե ինչ–որ արդյունք տա։
Դե, իսկ քաղաքացիներին չպատվաստվելու մեջ մեղադրող պաշտոնյաներին առաջարկում եմ պատվաստումների գործընթացի մասին բարձրագոչ ճառերի փոխարեն ուղղակի լուռ ու մունջ, առանց շքախմբերի ու նախապես հայտարարելու այցելել, ասենք, Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կետ (կամ ցանկացած այլ, քանի որ դժգոհություններ այլ տեղերից էլ կան)։
Բայց էլի եմ ասում` նախ հանեք ձեր վարչապետանախարարական հանդերձանքը, հագեք շարքային քաղաքացունը, այլապես «ինչո՞ւ չեն ուզում պատվաստել» հարցը նորից անպատասխան կմնա։
Հ.Գ. Թումանյանի հեքիաթից Հարուն Ալ Ռաշիդ թագավորին երևի կհիշեք. նա սովորություն ուներ իր թագավորությունում շորերը փոխած ման գալու։ Վատ սովորություն չէ։
Լրահոս
0