https://arm.sputniknews.ru/20211105/ai-nakhararn-yndunel-e-kkhmk-patvirakutjan-ghekavarin-35046151.html
ԱԻ նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
ԱԻ նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Sputnik Արմենիա
Ընդգծվել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին... 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T22:27+0400
2021-11-05T22:27+0400
2021-11-05T22:43+0400
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35045349_0:38:1100:657_1920x0_80_0_0_172c33d4367cae7259cae865b3267996.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Նա հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու գործընթացում: Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ թեև սա իրենց առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից։ «Շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք»,- ասել է նա։ Թիերի Ռիբոն հավելել է, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35045349_88:0:1013:694_1920x0_80_0_0_284187470165d40dcf3267f957fbea4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), կարմիր խաչ
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), կարմիր խաչ
ԱԻ նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
22:27 05.11.2021 (Թարմացված է: 22:43 05.11.2021) Ընդգծվել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու գործընթացում:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Տեղեկությունը հայտնում են
ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Նա հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու գործընթացում:
Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ թեև սա իրենց առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից։ «Շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք»,- ասել է նա։
Թիերի Ռիբոն հավելել է, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը: