00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքին, եթե...

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ղազինյան
Արթուր Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Արթուր Ղազինյան
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը պայքարելու է այն փոփոխությունների դեմ, որոնք թույլ են տալիս խորհրդարանական արտաքին ուժերին մասնակցել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, եթե կորցնի ¼ + 1 ձայն ձևաչափը։ Ընդդիմադիր ուժերի կազմակերպած համաժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Եթե ստեղծվի նման իրավիճակ, ապա մեր մասնակցությունը կդառնա ձևական, և մենք կամա թե ակամա մաս ենք կազմելու հրեշավոր հանցագործությունների պարտակմանն ու քողարկմանը։ Մեր քաղաքական և մասնագիտական հիմնական թիրախն է դրվագ առ դրվագ բացահայտել այս իշխանության կողմից հայկական պետականության և Արցախի դեմ կատարված դավաճանական հանցագործությունների ամբողջ ծավալը»,- ասաց նա։
Այս համատեքստում Ղազինյանը նշեց, որ խորհրդարանում և Սահմանադրական դատարանում ընդդիմությունը պայքարելու է այն փոփոխությունների դեմ, որոնք թույլ չեն տա «ամեն պատահածի» մասնակցել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հապաղում է Ղազինյանի պատճառով. Քոչարյան
Հիշեցնենք` հուլիսի 26-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու որոշման մասին։ Նրա խոսքով` հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների հարազատներ ու փորձագետներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց օրենսդրական փոփոխություններ կատարելու մտադրության մասին, որոնք թույլ կտան այս հանձնաժողովում ընդգրկել արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչներին, ռազմագերիների ու անհայտ կորած զինծառայողների հարազատներին ու փորձագետներին։
Արծրուն Հովհաննիսյանը չի կարող ԱԺ-ում փորձագետ աշխատել, նա պատասխանող կողմ է. պատգամավոր
Արդեն տեղեկություններ են հայտնվել, որ ՊՆ նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կնշանակվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։ Ընդդիմությունը կտրականապես դեմ է դրան, քանի որ նրան համարում է հայկական կողմի պարտության մեղավորներից մեկը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստի ժամանակ (30 հոկտեմբերի,  2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Ունենք մի շատ կոնկրետ որոշում. Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ղեկավարներին
Լրահոս
0