https://arm.sputniknews.ru/20211104/vrastanum-ev-adrbejanum-amn-despannery-hajastan-en-ekel-35001489.html
Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները Հայաստան են եկել
Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները Հայաստան են եկել
Sputnik Արմենիա
ԱՄՆ դեսպանությունն ընդգծում է հանձնառությունը` ամրապնդելու գործընկերային կապերն ու աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ և բարեկեցիկ ապագայի... 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T18:14+0400
2021-11-04T18:14+0400
2022-01-30T13:28+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
հայաստան–վրաստան համագործակցություն
ամն
դեսպան
լին թրեյսի
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/35001245_0:0:1287:724_1920x0_80_0_0_7eee759e6adee14d0a3d98eda078dd86.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։Ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հնարավոր չեղավ անցկացնել համաժողովը։Մասնակիցներն ուրախություն են հայտնել, որ հնարավորություն ընձեռվեց վերականգնելու տարածաշրջանի և Վաշինգտոնի իրենց գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու ավանդույթը։Նմանօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում 2019 և 2018թթ․։
https://arm.sputniknews.ru/20211020/amn-nakhkin-despany-liarzheq-himnavvorvats-e-hamarel-arman-tatvojani-arajarky-34482997.html
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/35001245_128:0:1159:773_1920x0_80_0_0_47d3c50237db51de122a935510c1b945.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայաստան–վրաստան համագործակցություն, ամն, դեսպան, լին թրեյսի, դեսպանատուն
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայաստան–վրաստան համագործակցություն, ամն, դեսպան, լին թրեյսի, դեսպանատուն
Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները Հայաստան են եկել
18:14 04.11.2021 (Թարմացված է: 13:28 30.01.2022) ԱՄՆ դեսպանությունն ընդգծում է հանձնառությունը` ամրապնդելու գործընկերային կապերն ու աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում
ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։
Ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։
«Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հնարավոր չեղավ անցկացնել համաժողովը։
20 հոկտեմբերի 2021, 14:35
Մասնակիցներն ուրախություն են հայտնել, որ հնարավորություն ընձեռվեց վերականգնելու տարածաշրջանի և Վաշինգտոնի իրենց գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու ավանդույթը։
Նմանօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում 2019 և 2018թթ․։