https://arm.sputniknews.ru/20211104/uzum-enq-bahervov-avaz-canelu-praktikajic-durs-gal-tshanaparhnery-kspasarkven-havelvatsvov-34983117.html
Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ. ճանապարհները կսպասարկվեն հավելվածով
Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ. ճանապարհները կսպասարկվեն հավելվածով
Sputnik Արմենիա
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարումն իրականացնել թվային... 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T12:31+0400
2021-11-04T12:31+0400
2021-11-04T12:33+0400
հայաստան
ճանապարհ
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551188_0:30:1601:930_1920x0_80_0_0_bb5d1bb39902ab6dfd17a460dac80889.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։Նախագծով առաջին հերթին նախատեսվում է ներդնել ավտոճանապարհների հսկողության նոր` էլեկտրոնային համակարգ։«Դա թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Հաշվի առնելով, որ սա նորույթ է, և թե՛ մեզ, թե՛ սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այս հավելվածով աշխատելու համար` առաջարկում ենք այն կիրառել 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց մենք որոշ կազմակերպությունների հետ կսկսենք սա փորձնական կիրառել»,– ասաց Սանոսյանը։Ծրագրի երկրորդ կետով առաջարկվում է լրացուցիչ պայմաններ կիրառել սպասարկող կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար։ Մասնավորապես սահմանվում է, որ դրանք պետք է ապահովված լինեն ձյունամաքրիչ մեքենաներով` կահավորված ձյունամաքրիչ սարքավորումներով, ավազացանիչ սարքերով և տեղորոշման համակարգով:Ավելացվում է նաև մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի հաշվով 1 միավոր տեխնիկա: Մեքենաները պետք է լինեն հիմնականում 15 և ավելի փոքր տարիքի, դրանց 70 տոկոսը պետք է լինեն կապալառուի սեփականությունը:Ճանապարհների սպասարկման ընթացքում երթևեկության անվտանգության անվտանգությունն ապահովելու նպատակով սպասարկող կազմակերպությունները կապահովվեն նաև լրացուցիչ կահավորանքի միջոցներ և հնարավորություն կունենան գծանշում կատարելու` պետական մարմինների հանձնարարությամբ:Կառավարությունը մերժեց «Հայաստան» դաշինքի առաջարկըԱյս ամենի դիմաց նախարարությունն առաջարկում է ավելացնել սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորումը` 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից։Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց նախարարության առաջարկած նախագիծը։Երևանի մետրոյի ռելսերն անվտանգ չեն. «Հարավկովկասյան երկաթուղին» էժան ռելսեր է առաջարկել
https://arm.sputniknews.ru/20211104/hajastanum-hazaravor-tapur-ashkhatategher-kan-pashinjan-34982085.html
https://arm.sputniknews.ru/20211104/lusavorvum-en-poghvocner-voronq-30-40-tari-lujs-chen-unecel-pashinjan-34981150.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551188_42:0:1463:1066_1920x0_80_0_0_e5383cc7b02e6e7b4afad002e3380a06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, գնել սանոսյան
հայաստան, ճանապարհ, գնել սանոսյան
Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ. ճանապարհները կսպասարկվեն հավելվածով
12:31 04.11.2021 (Թարմացված է: 12:33 04.11.2021) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարումն իրականացնել թվային վերահսկողության տարբերակով ու նորագույն տեխնիկայով։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։
Նախագծով առաջին հերթին նախատեսվում է ներդնել ավտոճանապարհների հսկողության նոր` էլեկտրոնային համակարգ։
«Դա թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Հաշվի առնելով, որ սա նորույթ է, և թե՛ մեզ, թե՛ սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այս հավելվածով աշխատելու համար` առաջարկում ենք այն կիրառել 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց մենք որոշ կազմակերպությունների հետ կսկսենք սա փորձնական կիրառել»,– ասաց Սանոսյանը։
Ծրագրի երկրորդ կետով առաջարկվում է լրացուցիչ պայմաններ կիրառել սպասարկող կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար։ Մասնավորապես սահմանվում է, որ դրանք պետք է ապահովված լինեն ձյունամաքրիչ մեքենաներով` կահավորված ձյունամաքրիչ սարքավորումներով, ավազացանիչ սարքերով և տեղորոշման համակարգով:
«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից ավազը շաղ տալիս»,– ասաց նախարարը։
Ավելացվում է նաև մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի հաշվով 1 միավոր տեխնիկա: Մեքենաները պետք է լինեն հիմնականում 15 և ավելի փոքր տարիքի, դրանց 70 տոկոսը պետք է լինեն կապալառուի սեփականությունը:
Ճանապարհների սպասարկման ընթացքում երթևեկության անվտանգության անվտանգությունն ապահովելու նպատակով սպասարկող կազմակերպությունները կապահովվեն նաև լրացուցիչ կահավորանքի միջոցներ և հնարավորություն կունենան գծանշում կատարելու` պետական մարմինների հանձնարարությամբ:
Այս ամենի դիմաց նախարարությունն առաջարկում է ավելացնել սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորումը` 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից։
Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց նախարարության առաջարկած նախագիծը։