https://arm.sputniknews.ru/20211104/tigran-arzaqancjanin-pastatghter-keghtselu-meghadranq-e-arajadrvel-34984318.html
Տիգրան Արզաքանցյանին փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել
Տիգրան Արզաքանցյանին փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T12:48+0400
2021-11-04T12:48+0400
2021-11-04T12:50+0400
հայաստան
մեղադրանք
տիգրան արզաքանցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27590236_0:165:1600:1065_1920x0_80_0_0_1f8f945bd7d84287783688a71c2298e2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։Արզաքանցյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործն արդեն դատարանում է։Հիշեցնենք, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Նա չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ Արզաքանցյանը Հայաստանից բացակայել է փաստաթղթերը ներկայացնելուց առաջ 1461 օրից 1005-ը։Սեպտեմբերին Արզաքանցյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Դեմկուսից, իսկ մեկ ամիս անց միացավ «Ալյանս» կուսակցությանը։Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/12/27590236_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e2597431ad96da63a0ef08c4aa3ed63a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղադրանք, տիգրան արզաքանցյան
հայաստան, մեղադրանք, տիգրան արզաքանցյան
Տիգրան Արզաքանցյանին փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել
12:48 04.11.2021 (Թարմացված է: 12:50 04.11.2021) Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։
Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ըստ այդմ՝ նա 2021-ի մայիսի 25-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքը։ Այնտեղ նշված է եղել, որ Արզաքանցյանը ՌԴ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում:
Արզաքանցյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործն արդեն դատարանում է։
Հիշեցնենք, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն
անվավեր էր ճանաչել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Նա չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ Արզաքանցյանը Հայաստանից բացակայել է փաստաթղթերը ներկայացնելուց առաջ 1461 օրից 1005-ը։
Սեպտեմբերին Արզաքանցյանը հայտարարեց, որ
դուրս է գալիս Դեմկուսից, իսկ մեկ ամիս անց
միացավ «Ալյանս» կուսակցությանը։