https://arm.sputniknews.ru/20211104/pshr-test-khandznen-14-i-pokharen-7-ory-mek-nakharary-nor-hraman-e-patrastel--34984842.html
ՊՇՌ թեստ կհանձնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ․ նախարարը նոր հրաման է պատրաստել
ՊՇՌ թեստ կհանձնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ․ նախարարը նոր հրաման է պատրաստել
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի տեմպով պայմանավորված՝ նոր նախագիծ շրջանառության մեջ կդնի։ 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T12:56+0400
2021-11-04T12:56+0400
2021-11-04T13:02+0400
պշռ թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28063867_0:193:2955:1855_1920x0_80_0_0_cdb94721d3de353705b06706c3ca1826.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Դեկտեմբերի մեկից նոր սահմանափակում կգործի։ Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և այսուհետ ՊՇՌ թեստի պատասխա գործատուին անհրաժեշտ կլինի ներկայացնել 7 օրը մեկ պարբերականությամբ»,-ասաց Ավանեսյանը։Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2330-ով և դարձել 315 004: Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։
https://arm.sputniknews.ru/20211103/nvojemberi-6-y-vanadzvorum-patvastumneri-or-e-hajtararvel-34951780.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28063867_113:0:2842:2047_1920x0_80_0_0_3a8ca52bdb9964ae629a4c9da10b2d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պշռ թեստ
ՊՇՌ թեստ կհանձնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ․ նախարարը նոր հրաման է պատրաստել
12:56 04.11.2021 (Թարմացված է: 13:02 04.11.2021) Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի տեմպով պայմանավորված՝ նոր նախագիծ շրջանառության մեջ կդնի։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դեկտեմբերի մեկից նոր սահմանափակում կգործի։ Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և այսուհետ ՊՇՌ թեստի պատասխա գործատուին անհրաժեշտ կլինի ներկայացնել 7 օրը մեկ պարբերականությամբ»,-ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2330-ով և դարձել 315 004: Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։